Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանում խօսքի ազատութեան ջատագովները, նորմալ երեւոյթ են համարում, երբ տարբեր գործիչներ ազատօրէն արտայայտում են նման կարծիքներ․ «Շուշին դժգոյն, դժբախտ, 90%-ով ադրբեջանական քաղաք է», «Որոտանը Էյւազլի է», «Ամայի տարածքների համար պատերազմ չենք անելու», «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ», «Բանակը ոչ թէ տարածքների, այլ մարդկանց պաշտպանութեան համար է», Շուռնուխի գրաւման հետ կապւած․ «Բա մտել էինք իրենց տուն․․․» եւ այլն։
«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«Հայաստանում խօսքի ազատութեան ջատագովները, նորմալ երեւոյթ են համարում, երբ տարբեր գործիչներ ազատօրէն արտայայտում են նման կարծիքներ․ «Շուշին դժգոյն, դժբախտ, 90%-ով ադրբեջանական քաղաք է», «Որոտանը Էյւազլի է», «Ամայի տարածքների համար պատերազմ չենք անելու», «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ», «Բանակը ոչ թէ տարածքների, այլ մարդկանց պաշտպանութեան համար է», Շուռնուխի գրաւման հետ կապւած․ «Բա մտել էինք իրենց տուն․․․» եւ այլն։
Մի պահ պատկերացրէք, որ ԱՄՆ-ում որեւէ գործիչ, սենատոր կամ կոնգրեսմեն, լրագրող այսպիսի մտքեր ասէր․ «Ալեասկան ռուսական տարածք», «Լուիզանան ֆրանսիական է», «Տեխասը մեքսիկական է» եւ այլն։ Պատկերացրէք, որ Ֆրանսիայում, որեւէ գործիչ յայտարարէր, որ Ստրասբուրգը գերմանական քաղաք է։ Օրինակներ շատ կարելի է բերել։ Եւ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, եւ այլ երկրներում այդպիսի «մտքեր» բարբաջողներին, չէին հասցնի դատել, ժողովուրդը նրանց լինչի դատաստանի կենթարկէր։ Իսկ մեր դէպքում, ի տարբերութիւն, ԱՄՆ-ի, որի այսօրւայ ժողովուրդը եկւոր, նւաճող է, իսկ Ստրասբուրգը բարդ է ասել, գերմանական է, թէ ֆրանսիական, Արցախը, Շուշին, Սիւնիքը պատմական Հայաստան են։ Բայց մենք ուրիշ ենք, մենք «քաղաքակիրթ, այլոց կարծիքը յարգող» ժողովուրդ ենք։ Իրականում վախկոտ, սեփական շահի յետեւից ընկնող, ողորմելիներն են, որոնք, թաքնւելով «արժէքների» յետեւում, պաշտպանում են հայրենիքը յանձնող, իրենց պէս ողորմելիներին»: