Հա

Քաղաքական

09/05/2022 - 08:30

«Հայկական ժամանակ»․ դատաւոր, դատախազ ու դատարան միաժամանակ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Տիպիկ նիկոլական, ահաբեկչական ու մանիպուլեատիւ ձեռագիր, թրքահաճոյ իշխանութեան խուճապահար վարքագիծ...

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Տիպիկ նիկոլական, ահաբեկչական ու մանիպուլեատիւ ձեռագիր, թրքահաճոյ իշխանութեան խուճապահար վարքագիծ...

Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկակական ժամանակը» վերդիկտային՝ «Բացայայտւել են ՀՅԴ կուսակցութեան անդամների կողմից 2021թ. անցկացւած ԱԺ եւ ՏԻՄ ընտրութիւնների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դէպքեր» յօդւած է տպագրել։

Իհարկէ, հասկանալի են իշխանութեան եւ նրա հիմնական խօսափողի վախերը․ հայ քաղաքացին արթնացել է, ընդվզում է եւ մերժում նիկոլին ու նիկոլիզմը։

Հոգեվարքի մէջ յայտնւած իշխանութեան միակ յենարանը բռնաճնշումներն են ու քաղաքական ահաբեկչութիւնը։

Առաւօտից Արմաւիրի մարզում եմ, ուր բերման են ենթարկում մեր տասնակ կուսակցական ընկերների, վարւում են այսպէս կոչված քննչական գործողութիւններ, խուզարկումներ։

Մեր կամքն ու համոզումն, իհարկէ, այսպիսի գործողութիւններով չի կոտրւի, ասում են հարցաքննութիւնից դուրս եկած ընկերներս...

Ընտրակաշառք տալու, ստանալու եւ ընտրակաշառքի միջնորդութեան առերեւոյթ յանցագործութեան դէպքերի առթիւ Հակակոռուպցիոն կոմիտէում յարուցած, իսկ իրականում կարւած քրէական գործը, քննչական գործողութիւնների մասին յայտարարութիւնն անգամ իրաւունք չեն տալիս որեւէ մէկին, այդ թւում պրոիշխանական մամուլին ոտնահարել անմեղութեան կանխավարկածը։

Դուք հոգեվարքի մէջ էք, ձեր շունչը կտրւում է դաշնակցութիւնից, դուք երկիրը խուժանապետութիւն էք դարձնում, իսկ Հարսանիք լեռներում լինելու է․․․

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։