Հա

Քաղաքական

09/05/2022 - 12:20

«Խաղաղութեան տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատւութեան կարմիր գծեր կան». Արմէն Գէորգեան

Աշխարհը պէտք է իմանայ, որ խաղաղութեան տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատւութեան կարմիր գծեր կան: 

«alikonline.ir» - Աշխարհը պէտք է իմանայ, որ խաղաղութեան տխրահռչակ օրակարգից բացի մեզ համար ազգային արժանապատւութեան կարմիր գծեր կան: Այս մասին գրել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերով մշտական յանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր Արմէն Գէորգեանը:

«Ինչի մասին պէտք է մենք խօսենք արտաքին աշխարհի հետ:

Երեք թեմա, որոնք երկրներն այսօր ակնյայտօրէն առաջ են քաշում արտաքին յարաբերութիւններում. խաղաղութեան օրակարգը տարածաշրջանում, Հայաստանի իշխանութիւնների ժողովրդավարական բնոյթը եւ ընդդիմութիւն-ռեււանշիստները:

Նախապատերազմական Հայաստանի այսպէս կոչւած՝ ժողովրդավարական բնոյթը չի կանգնեցրել աւտորիտար Ադրբեջանի ագրեսիան եւ չի կանխել հազարաւոր մարդկանց մահը: Արդեօ՞ք յետպատերազմական Հայաստանի այսպէս կոչւած՝ ժողովրդավարական բնոյթը նոր, աւելի գլոբալ ազգային աղէտի պատճառ կը դառնայ:

Հայաստանի ժողովրդավարական կերպարն անհրաժեշտ է առաւելագոյնս օրինականացնելու համար բոլոր ապագայ հակահայկական որոշումները, որոնք իրենց էութեամբ ուղղւած են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն եւ Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Իսկ երկրի ներսում աւտորիտարիզմի ամրապնդման վրայ աչք կը փակեն, որպէսզի գործող իշխանութիւնները կարողանան ապահովել ընդունւած հակահայկական որոշումների իրականացումը:

Միջազգային հանրութիւնը պէտք է տեսնի եւ լսի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այլ կերպ են ընկալում յետպատերազմական իրականութիւնը եւ տարածաշրջանում համագործակցութիւն ու երկխօսութիւն հաստատելու եղանակները: Եւ դա ռեւանշիզմ չէ, այլ ձգտում՝ վերականգնելու եւ պահպանելու ազգային արժանապատւութիւնը:

Երկրի սահմաններից այն կողմ մեզ ասում են. ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը խօսում են խաղաղութեան, նոր հնարաւորութիւնների մասին, եւ մենք չենք կարող չաջակցել այդ երկխօսութեանը: Այդ գործընթացի անտեսանելի մասում ակնյայտ են հակառուսական շարժառիթները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։