Ծանր է այստեղ լինելը մայիսի 9-ին․ մայիսի 9-ին մենք Շուշիում ազատագրման տօնն էինք նշում. ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի խորհրդարանի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը Եռաբլուրում:
«alikonline.ir» - Ծանր է այստեղ լինելը մայիսի 9-ին․ մայիսի 9-ին մենք Շուշիում ազատագրման տօնն էինք նշում. ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի խորհրդարանի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը Եռաբլուրում:
«Մենք ոչ միայն պէտք է խոնարհւենք, այլեւ պէտք է երդւենք մեր նահատակների շիրիմին, որպէսզի կարողանանք ոչ միայն այսօրւայ, այլեւ ապագային միտւած քայլերով յաղթանակը կերտելու։ Վերջապէս, ծանր է այստեղ լինելը մայիսի 9-ին, մայիսի 9-ին մենք Շուշիում ազատագրման տօնն էինք իրականացնում, բայց պէտք է մենք ունենանք այդ համոզմունքը եւ նպատակը․ երբ կայ նպատակ եւ համոզմունք՝ ամէն ինչ կարող է դառնալ իրականութիւն, մենք այդպիսի ժամանակներ ապրել ենք»,- ասաց Դաւիթ Իշխանեանը։
Պատահական չէ Երեւանում ու մարզերում ծաւալւած դիմադրութեան շարժումը, նշեց նա, նաեւ վարչապետի հրաժարականի պահանջը։
«Ցաւում եմ, որ վարչապետն այդ ամէնը խորութեամբ չի ընկալում, չի գիտակցում եւ համապատասխան քայլեր չի կատարում։ Եւ վստահ եմ, որ այդ ամէնը տեղի կունենայ՝ եթէ ոչ կամովի, ապա պարտադրաբար»,- նշեց Դաւիթ Իշխանեանը։
Ես Արցախից եմ, ասաց նա, եւ ունեմ համապատասխան պարտաւորութիւն եւ պատասխանատւութիւն՝ ամէն ինչ դիտարկում եմ մեր նպատակներից ելնելով եւ այն սկզբունքներից ելնելով, որ մենք որդեգրել ենք 1988 թ-ին։ Դաւիթ Իշխանեանը վստահեցրեց, որ ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի կողմից հնչեցւած յայտարարութեան տեսակէտը, բարեբախտաբար, Արցախում ողջունելոի է բոլորի համար, իսկ իր մօտեցումները բխում են այդ տեսանկիւնից։