Բռնութեան որեւէ դէպք չի եղել, պարզապէս առնւազն դաշնակցական երիտասարդների կողմից փորձ է արւել համարժէք զսպւածութեան գործողութիւններ իրականացնել մարդկանց նկատմամբ, ովքեր կոնկրետ հարւածներ են հասցրել «Դիմադրութիւն» շարժման մասնակիցներին, կոտրել նրանց մեքենաների ապակիները՝ հսկայական վնասներ հասցրել ե՛ւ հարւածների, ե՛ւ վնասւածքների տեսքով։ Կազմակերպւած այս յանցաւոր արարքները համարժէք արձագանգի են արժանացել․ Yerkir.am-ի խնդրանքով՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանն այսպէս մեկնաբանեց տարածւած մանիպուլեատիւ տեսանիւթը։
«alikonline.ir» - Բռնութեան որեւէ դէպք չի եղել, պարզապէս առնւազն դաշնակցական երիտասարդների կողմից փորձ է արւել համարժէք զսպւածութեան գործողութիւններ իրականացնել մարդկանց նկատմամբ, ովքեր կոնկրետ հարւածներ են հասցրել «Դիմադրութիւն» շարժման մասնակիցներին, կոտրել նրանց մեքենաների ապակիները՝ հսկայական վնասներ հասցրել ե՛ւ հարւածների, ե՛ւ վնասւածքների տեսքով։ Կազմակերպւած այս յանցաւոր արարքները համարժէք արձագանգի են արժանացել․ Yerkir.am-ի խնդրանքով՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանն այսպէս մեկնաբանեց տարածւած մանիպուլեատիւ տեսանիւթը։
«Վնասւած մեքենաները կարող են փորձաքննութեան ենթարկւել եւ կապացուցւի յանցագործութիւնը։ Իհարկէ, տգեղ է, արդարացում չկայ, բայց սրա թիւ մէկ պատասխանատուն իշխանութիւնն է, որը հրահրում է նման քաղաքացիական բախումներ՝ սեփական աթոռը պահելու համար»,- ասաց Մինասեանը։
Եթէ Ոստիկանութիւնը կանխէր սադրիչ քաղաքացիների բռնութիւնները ցուցարաների ու նրանց մեքենաների հանդէպ՝ երիտասարդներն ստիպւած չէին լինի ինքնուրոյն զսպել խուլիգաններին՝ համոզւած է Արծւիկ Մինասեանը։
«Որ ասում ենք իշխանութիւն՝ նկատի ունենք քաղաքական իշխանութիւնը եւ նրանց կամակատար ոստիկանութիւնը, հիմա էլ կցւած քննչական մարմինները, որոնք փորձում են ապատեղեկատւութեան միջոցով պատկեր ստեղծել, իբր թէ «Դիմադրութիւն» շարժումն ագրեսիւ է։ Ակնյայտ է, որ մոնտաժւած անհասկանալի մի իրավիճակ են ստեղծել»,- վստահեցրեց Արծւիկ Մինասեանը։
Պատգամաւորը նաեւ վստահեցրեց, որ միջադէպի յարակից շէնքերի բնակիչները եւս վկայել են, որ տեսանիւթում բախումներ հրահրող մարդիկ իրենց համար անծանօթ են եղել եւ դրսեւորել են ակնյայտ անհաւասարակշիռ եւ ագրեսիւ պահւածք։
«Բնակիչներն էլ են տեսել՝ ինչպիսի, հայ մարդուն ոչ բնորոշ անհաւասարկշիռ, ակյայտ խուլիգանական վարքագիծ են դրսեւորել այն մարդիկ, ովքեր բողոքել են․ այդ մարդիկ այնպիսի հայհոյանքներ ու հարւածներ են տեղացել, որ դրա պատասխանը ոչ թէ եղել է հարւածները առնւազն դաշնակցութեան երիտասարդների կողմից, այլ փորձ է արւել համարժէք զսպւածութեան գործողութիւններ իրականացնել։ Տարածքի բնակիչներն ասել են, որ այդ պահւածքից յետոյ ըմբռնումով են մօտենում երիտասարդների գործողութիւններին»,- ասաց Արծւիկ Մինասեանը։
Սրանք բոլորը վկայում են մէկ բանի մասին՝ նշեց նա․ խուճապահար իշխանութիւնը դիմում է անթոյլատրելի մեթոդների՝ ձգտելով քաղաքացիական բախումների միջոցով հասնել սեփական աթոռների պահպանմանը, ինչը չի յաջողւելու։
Աննա Բալեան