Հա

Քաղաքական

11/05/2022 - 14:50

«Դիմում եմ ՀՀ դատախազութեանը. գրառումս ընդունել իբրեւ հաղորդում յանցագործութեան մասին». Լիլիթ Գալստեան

Մինչ մտածում ես բարձր արժէքներից, ափսոսում ես ժամանակդ, փորձում ես քեզ համոզել, թէ սա անհնարինի շարքից է, քեզ ներշնչում ես, թէ մեր հասարակութեան մէջ առողջ տեսակը թոյլ չի տայ, որ այսպիսի աղբը ուղեղներ լւանայ, մերժում ես քո հայրենակիցների մէջ տեսնել այս տիղմն ու մոլեռանդ տգիտութիւնը, սրանք բազմանում են՝ իրենց աղէտալի հետեւանքներով։ 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Երկար մտածեցի՝ սրան անդրադառնալ, թէ՝ ոչ։

Մինչ մտածում ես բարձր արժէքներից, ափսոսում ես ժամանակդ, փորձում ես քեզ համոզել, թէ սա անհնարինի շարքից է, քեզ ներշնչում ես, թէ մեր հասարակութեան մէջ առողջ տեսակը թոյլ չի տայ, որ այսպիսի աղբը ուղեղներ լւանայ, մերժում ես քո հայրենակիցների մէջ տեսնել այս տիղմն ու մոլեռանդ տգիտութիւնը, սրանք բազմանում են՝ իրենց աղէտալի հետեւանքներով։ Սրանք Գիւմրիի ճանապարհին քար նետողներն են, սրանք Հոռոմի խաչմերուկի անոներն են, սրանք Գիւմրիի՝ մոլորւած, սադրանքի գործիք դարձած տարեցներն են։ Սրանք թքող կարմիր բերետաւորներն են, սրանք պատշգամբից հայհոյող ալէնի մայրերն են։

նիկոլի վերջին հանգրւանը այս յատակն է... նիկոլը գնալու է, ու մեր մեծագոյն խնդիրը մնալու է այս յատակի մաքրումը, մենք իրաւունք չունենք հաշտւել այս տեսակի հնարաւորութեան հետ... պիտի փրկենք, մաքրենք սրանց հոգիները... նրանց ազգանունը եան-ով է վերջանում։

Դիմում եմ ՀՀ դատախազութեանը. գրառումս ընդունել իբրեւ հաղորդում յանցագործութեան մասին. այս գրառման հետքերով խնդրում եմ համապատասխան քննութիւն իրականացնել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։