Պարզւում է Հայաստանում ադրբեջանցիները անշարժ գոյք են ձեռք բերել։ Նրանք ազատօրէն, որպէս զբօսաշրջիկ այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում, «ապացուցելով», որ Երեւանը ադրբեջանական քաղաք է։ Ինչպէ՞ս բացատրել այս ամէնը։ Հաաա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղութիւն ենք ուզում։
«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Ադրբեջանում տարիներ մոլեգնում է հայատեացութիւնը։ Մանկապարտէզից սկսած ադրբեջանցի երեխաների մէջ ներարկւում է հայի, որպէս թշնամու կերպարը, ում պէտք է սպանել, ոչնչացնել։ Այդ քարոզչութեան արդիւնքները տեսել ենք՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում հերոսացրին, 44-օրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագութիւնները մեր գերիների, խաղաղ բնակիչների նկատմամբ։ Այդ նոյն քարոզչութիւնը շարունակւում է նաեւ այսօր, պատերազմի աւարտից յետոյ։ Ադրբեջանի բանտերում տառապում են մեր գերիները։ Ադրբեջան մուտքն արգելւած է ոչ միայն հայաստանցիների, այլեւ հայկական ծագում ունեցող այլ երկրների քաղաքացիների համար։
Իսկ մե՞նք...
Պարզւում է Հայաստանում ադրբեջանցիները անշարժ գոյք են ձեռք բերել։ Նրանք ազատօրէն, որպէս զբօսաշրջիկ այցելում են Հայաստան, ֆիլմեր նկարահանում, «ապացուցելով», որ Երեւանը ադրբեջանական քաղաք է։ Ինչպէ՞ս բացատրել այս ամէնը։ Հաաա, մոռացել էի, չէ՞ որ մենք ժողովրդավար երկիր ենք, չէ՞ որ մենք խաղաղութիւն ենք ուզում։
Իրականում, այս ամէնը ողորմելիութեան, արժանապատւութեան բացակայութեան, միայն ու միայն շահի յետեւից ընկնողի հոգեբանութիւն է, որիշ ոչինչ։ Այս երկիրը չունի ոչ ազգային անվտանգութեան մարմիններ, ոչ պետական մտածողութիւն եւ արժանապատւութիւն ունեցող կառավարութիւն»։