«Սա, ուղղակի, ամօթի եւ անարժանապատւութեան հարց է։ Ես մի անգամ, արդէն, ասել եմ, նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր կը գնան այդպիսի քայլի, եւ կարեւոր չէ՝ Տաւուշի մարզից կը լինի տարածքների կամ հողի յանձնումը, թէ մեր երկրի այլ հատւածներից, կը դառնան իրենց քաղաքական եւ բարոյական գերեզմանափորը»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Տաւուշի թեմի առաջնորդ Տէր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։
«alikonline.ir» - «Սա, ուղղակի, ամօթի եւ անարժանապատւութեան հարց է։ Ես մի անգամ, արդէն, ասել եմ, նորից եմ կրկնում՝ բոլոր նրանք, ովքեր կը գնան այդպիսի քայլի, եւ կարեւոր չէ՝ Տաւուշի մարզից կը լինի տարածքների կամ հողի յանձնումը, թէ մեր երկրի այլ հատւածներից, կը դառնան իրենց քաղաքական եւ բարոյական գերեզմանափորը»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Տաւուշի թեմի առաջնորդ Տէր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։ Յիշեցնենք՝ մայիսի 10-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի այն յայտարարութեանը, թէ անկլաւների վերադարձի (Տաւուշի մարզում գտնւող 7 անկլաւները եւ Տիգրանաշէնը) հարցը պէտք է լուծւի Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում:
Սրբազանը նկատում է՝ տեղեակ է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեայի կողմից արւած յայտարարութեանը, սակայն տարակուսած է՝ ինչո՞ւ հայկական կողմից պաշտօնապէս որեւէ տեսակի արձագանգ կամ մեկնաբանութիւն, մինչ այս պահը, չի հնչել։
«Մենք յանձնելու հող չունենք, յետ բերելու հող ունենք միայն եւ այս հարցը որեւէ արժանապատիւ հայի կողմից չի քննարկւում՝ կը լինի տաւուշցի, լոռեցի, վարդենիսցի, սիւնեցի, թէ արցախցի։ Ինձ համար անընդունելի է դեմարկացիա կամ դելիմիտացիա տերմինների քողի տակ հողերի յանձնման այս նախաձեռնութիւնը։ Եւ, երբ ասում են, թէ այդ հողերն ընդամէնն արօտավայրեր, կամ հողատարածքներ են, սա աւելի անընդունելի է դարձնում նրանց այս արարքը։ Մեր հայրենքիում յանձնելու համար նախատեսւած ուղղակի հողատարածքներ չկան, սա բոլորը պէտք է իմանան, այդ թւում նաեւ Ադրբեջանում։ Մեր հայրենիքի հողը սուրբ է, դրա ամէն հատւածն ու մասնիկն, անքննելիօրէն, մեր սեփականութիւնն է»,- ասաց Տաւուշի թեմի առաջնորդը։
Խօսելով Տաւուշում ապրող քաղաքացիների տրամադրւածութեան մասին՝ պատրա՞ստ կամ համաձա՞յն են նրանք անկլաւների անւան տակ 7 գիւղ յանձնել թշնամուն Բագրատ Սրբազանը պատասխանում է՝ իհարկէ լուրն անհանգստութիւն, մտահոգութիւն եւ հարցեր է առաջացել տաւուշցիների մօտ, ովքեր սպասում են հայկական կողմի պաշտօնական տեղեկատւութեանը՝ հասկանալու համար՝ ի՞նչ է կատարւում, ի վերջոյ, իրենց մարզի եւ բնակավայրի հետ։