Հա

Քաղաքական

12/05/2022 - 11:50

«Այս ճանապարհին, իշխանութիւնը գործադրւող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել». Տիգրան Աբրահամեան

Ողջ իրաւապահ համակարգը սադրիչներ ներմուծելու եւ բախումներ հրահրելու վրայ է։

Մենք էլ մտածում էինք, թէ ընդդիմութեան ակտիւ գործողութիւնների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառոյցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խօսում։

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Շիշը մարդկանց վրայ նետող, լրագրողների մասնագիտական գործունէութիւնը կոպիտ խախտող, բերման ենթարկւողի վրայ թքող, առհասարակ, քաղաքացիներին խաղաղ անհնազանդութեան ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսեւորող ոստիկանների վերաբերեալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել։

Ողջ իրաւապահ համակարգը սադրիչներ ներմուծելու եւ բախումներ հրահրելու վրայ է։

Մենք էլ մտածում էինք, թէ ընդդիմութեան ակտիւ գործողութիւնների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառոյցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խօսում։

Հիմա արդէն պարզ է. իշխանութիւնը որպէս մահակ օգտագործում է իրաւապահ համակարգին՝ ամէն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու եւ սեփական իշխանութիւնը երկարացնելու համար։

Ընդ որում, կրկնում եմ՝ այս ճանապարհին, իշխանութիւնը գործադրւող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։