Հա

Քաղաքական

12/05/2022 - 12:20

Քննարկում՝ մշակոյթի աւելի քան 30 գործիչների մասնակցութեամբ

Ֆրանսիայի հրապարակում մշակոյթի գործիչներն էին․ եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը եւ նրանք ասելիք ունեն, նրանք յանձնառու են, նիկոլից յետոյ Հայաստանում անելիք շատ կայ, եւ առաջին հերթին մշակոյթով ու կրթութեամբ ենք վերականգնելու մեր զտարիւն տեսակը։

«alikonline.ir» - Մայիսի 11-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաքի աւարտից յետոյ տեղի է ունեցել քննարկում՝ աւելի քան երեք տասնեակ մտաւորականների մասնակցութեամբ։ Նրանց թւում են եղել արձակագիրներ Գուրգէն Խանջեանը, Լեւոն Ջաւախեանը, բանաստեղծներ Վահէ Արսէնը, Յուսիկ Արան, Մարինէ Պետրոսեանը, ժողովրդական արտիստներ Աշոտ Ղազարեանը, Հրանտ Թոխատեանը, Վաստակաւոր արտիստներ Լուիզա Ղամբարեանը, Տիգրան Ներսիսեանը եւ այլք։

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, հրապարակախօս, թարգմանիչ Լիլիթ Գալստեանը անդրադարձել է այդ քննարկմանը․

«Ֆրանսիայի հրապարակում մշակոյթի գործիչներն էին․ եկել է որոմը ցորենից զատելու ժամանակը եւ նրանք ասելիք ունեն, նրանք յանձնառու են, նիկոլից յետոյ Հայաստանում անելիք շատ կայ, եւ առաջին հերթին մշակոյթով ու կրթութեամբ ենք վերականգնելու մեր զտարիւն տեսակը։

Պայքար, միութիւն, յաղթանակ»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։