Հա

Քաղաքական

13/05/2022 - 10:30

«Բռնապետիկի հրահանգով գործեր են թխում ընդդիմադիրների դէմ՝ վախեցնելու նպատակով». Իշխանեան

Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Աւետիք Չալաբեանի ձերբակալութեանը։ Գրառման մէջ ասւում է․

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում անդրադառնում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Աւետիք Չալաբեանի ձերբակալութեանը։ Գրառման մէջ ասւում է․

«ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանին անձամբ ոչ միայն չեմ ճանաչում, այլեւ երբեւէ չեմ հանդիպել։ Այսօր (մայիսի 12-ին, Խմբ.) Աւետիք Չալաբեանի տանը խուզարկութիւն են կատարել, նրան բերման ենթարկել եւ ձերբակալել։ Համացանցում տարածւած է գաղտնալսման ձայնագրութիւնը, որտեղ զրուցում են երեք անձինք։ Խօսակցութեան թեման ուսանողութեանը բողոքի ցոյցերին մասնակից դարձնելու համար, ամէն ուսանողի հաշւարկով 1000 դրամի առաջարկութիւնն է։

Ըստ զրուցակիցներից մէկի, առաջարկութիւնը Աւետիք Չալաբեանի կողմից է։ Ահա այստեղ հարցեր են առաջանում․

1․ Ո՞վ է կազմակերպել երեքի խօսակցութեան ձայնագրութիւնը։

2․ Ինչո՞ւ չի ձերբակալւել երեքից գումարի մասին առաջարկութիւն անողը։

3․ Որտե՞ղ է Աւետիք Չալաբեանի կողմից, անձնապէս գումար առաջարկելու ձայնագրութիւնը։

Եզրակացութիւն․

Բռնապետիկի հրահանգով քննչական կոմիտէ եւ աած կոչւող գրպանային կառոյցները իրենց գործակալներով գործեր են թխում ընդդիմադիրների դէմ, բոլորին վախեցնելու նպատակով։

Իսկ վերջնական նպատակը Արցախը Ադրբեջանի կազմ մտցնելու, հայաթափելու, միաժամանակ Սիւնիքը (Զանգեզուրեան միջանցք), 7 հայկական գիւղերը թշնամուն յանձնելու ծրագիրն իրականացնելու խոչընդոտների վերացումն է»։

Յիշեցնենք, որ Աւետիք Չալաբեանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյեան խուզարկութիւն էր կատարւել, ինչից յետոյ նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտէն աւելի ուշ հաղորդագրութիւն տարածեց, որում ասւում էր, որ Աւետիք Չալաբեանը ձերբակալւել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմութեան ցոյցերին մասնակցելու նպատակով ֆինանսապէս շահագրգռելու կասկածանքով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։