Հա

Քաղաքական

14/05/2022 - 13:30

«Մենք 30 տարում այդքան զոհ չենք տւել, ինչքան Փաշինեանի օրօք». Արմինէ Ադիբէկեան

«Արեւմուտքն անում է ամէն ինչ, որ դուրս մղի Ռուսաստանին տարածաշրջանից, եւ դրա համար Հայաստանին պէտք է պոկել Ռուսաստանից եւ կցել Թուրքիային, որովհետեւ ուրիշ հետաքրքիր տարբերակ Արեւմուտքի տեսակէտից չկայ: Մենք ունենք Իրան, որը բաւականին կոնֆլիկտային վիճակում է Արեւմուտքի հետ, կայ Ռուսաստան, Վրաստանը մեզ նման դերակատարութիւն չունի, Ադրբեջանը՝ նոյնպէս, տակը մնում է Թուրքիան, որն այս տարածաշրջանում ներկայացնում է Արեւմուտքի շահերը»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա փորձնում է իր շահերը պաշտպանել եւ յետ բերել կորցրած դիրքերը:

«alikonline.ir» - «Արեւմուտքն անում է ամէն ինչ, որ դուրս մղի Ռուսաստանին տարածաշրջանից, եւ դրա համար Հայաստանին պէտք է պոկել Ռուսաստանից եւ կցել Թուրքիային, որովհետեւ ուրիշ հետաքրքիր տարբերակ Արեւմուտքի տեսակէտից չկայ: Մենք ունենք Իրան, որը բաւականին կոնֆլիկտային վիճակում է Արեւմուտքի հետ, կայ Ռուսաստան, Վրաստանը մեզ նման դերակատարութիւն չունի, Ադրբեջանը՝ նոյնպէս, տակը մնում է Թուրքիան, որն այս տարածաշրջանում ներկայացնում է Արեւմուտքի շահերը»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հիմա փորձնում է իր շահերը պաշտպանել եւ յետ բերել կորցրած դիրքերը:

Յատկապէս ռուս-ուկրայինական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում ակտիւացել է Արեւմուտքի դերակատարութիւնը, ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական բանակցութիւնները հիմնականում տեղի են ունենում Բրիւսէլի միջնորդութեամբ, սակայն, պաշտօնական Մոսկւան վերջին շրջանում նոյնպէս սկսել է ակտիւութիւն ցուցաբերել, եւ Դուշանբէում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում տեղի ունեցաւ:

Արմինէ Ադիբէկեանի խօսքով՝ Հայաստանի իշխանութիւնները պինգ-պոնգի նման գնում են Մոսկւա՝ մի բան են ասում, Բրիւսէլում՝ այլ, երկրի ներսում երրորդ բանն են խոստանում, իսկ իրականում անում են չորրորդը. «Այսինքն՝ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտութեան մէջ մենք ընդամէնը խաղաքարտ ենք, բայց ցաւն այն է, որ ՀՀ իշխանութեան գլխին գտնւում են անձինք, որոնք անգամ պատկերացում չունեն՝ ինչ է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահը, եւ նրանք սպասարկում են՝ այդ պահին ում տանը գտնւում են՝ նրա շահերը: Մի կողմից՝ մենք ունենք բարդ արտաքին աշխարհաքաղաքական իրավիճակ, միւս կողմից՝ տկար, անգրագէտ եւ անթասիբ իշխանութիւններ, սա է իրավիճակը»:

Նրա դիտարկմամբ՝ նման ոչ յստակ արտաքին քաղաքականութեան համար Հայաստանը պատժւելու է. «Արդէն կապ չունի՝ ով է մեզ պատժելու՝ Ռուսաստա՞նը, թէ՞ Արեւմուտքը, երկու դէպքում էլ կրելու ենք շատ դաժան պատիժ: Բայց, ի վերջոյ, եթէ այս շարժումը չյաղթեց, եւ մեզ չյաջողւեց այս իշխանութիւններին դուրս մղել եւ զրկել իշխանութիւնից, մենք իրօք կորցնելու ենք Սիւնիքը եւ դառնալու ենք Թուրքիայի վիլայէթ: Դա բաւականին ռէալ վտանգ է, որովհետեւ Հայաստանը հեղեղւած է ադրբեջանական եւ թուրքական զանգւածով՝ հայկական անձնագրերով կամ առանց, մենք ունենք մի քանի ճանապարհներ, որոնք հեշտացնելու են ադրբեջանական զօրքերի ներխուժումը Սիւնիք, եւ որպէս տորթի վրայի բալ՝ «Shell»-ը յայտարարել է, որ մտնում է հայկական շուկայ: «Shell»-ը բրիտանական կապիտալ է, որը «Սոկար»-ում ունի մասնաբաժին, եւ բնական է, որ նա իր բրենդի տակ վաճառելու է ադրբեջանական նաւթամթերքը, ասեմ աւելին՝ դա նշանակում է, որ Սիւնիքի միջանցքը Թուրքիայի հսկողութեան տակ արդէն ռէալ է, որովհետեւ «Shell»-ի պէս ընկերութիւնը երբեք չէր մտնի կասկածելի կամ անյուսալի տարածաշրջան, այսինքն՝ եթէ դա չլինէր յստակեցւած, որ այս միջանցքը լինելու է թուրքական հսկողութեան տակ, այսինքն՝ Սիւնիքը շարունակելու է համարւել հայկական տարածք, բայց լինելու է օկուպացւած թուրքերի կողմից կամ հակառակը՝ մեր սահմանը գալու է մինչեւ Արարատեան դաշտ, չեմ կարող ասել: Մենք խաղաղ չենք ապրելու, որովհետեւ մեզ սկսելու են դուրս քշել մեր հայրենիքից՝ մինչեւ վերջին հայը»:

Ադրբեջանի հարցերով փորձագէտն ընդգծեց՝ պատերազմի բացակայութիւնը ամենեւին էլ խաղաղութիւն չէ. «Առանց ոչ մի կրակոցի՝ մէկ էլ մի գեղեցիկ օր պարզւում է, որ Հայաստանում մնացել է միայն մէկ ընտանիք, որը հայերէն շատ վատ գիտի: Չեմ ծայրայեղացնում, ես գիտեմ պատմութիւնը, ես գիտեմ պատճառահետեւանքային կապը եւ գիտեմ՝ ովքեր են թուրքերը՝ ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ օսմանները: Գոյութիւն ունի կոնկրետ պատկեր, որ այդ մարդիկ չեն հանդուրժելու այս տարածաշրջանում ոչ մի բնիկ, որովհետեւ այդ բնիկները խանգարում են ոչ միայն իրենց էքսպանսիւ նկրտումներին, այլ նրանց ինքնասիրութեանը, որովհետեւ հիմա արդէն այնքան են աճել, որ իրենց պէտք է արիստոկրատիկ ծագում, իսկ այդ ծագումը նրանք չեն կարող ձեւաւորել, քանի կանք մենք, որովհետեւ մենք միշտ ասում ենք՝ չէ, դուք այն չէք, ինչ ձեր մասին մտածում էք»:

Արմինէ Ադիբէկեանը պարզաբանեց, թէ այս պահին ինչի համար է Հայաստանին իշխանափոխութիւն պէտք. «Իշխանափոխութիւնը պէտք է, առաջին հերթին, նրա համար, որ ազգի դաւաճանները չկարողանան մարսել եւ վայելել իրենց դաւաճանութեան պտուղները: Երկրորդ՝ պէտք է իշխանութեան գան մարդիկ, որոնք ի վիճակի են միջազգային հանրութեան առաջ պատշաճ ձեւով ներկայացնել Հայաստանի շահերը, որովհետեւ Հայաստանն այս չորս տարի է՝ միայն տալիս է, բաժանում է, մենք ոչ մի ձեռքբերում չունենք, բացի նրանից, որ Գռզոն ունեցաւ իր սեփական աւիաընկերութիւնը եւ սկսեց չւերթներ կատարել Թուրքիա եւ յետ: Հայաստանը ոչ մի ձեռքբերում չունեցաւ, Հայաստանը միայն կորցնում եւ նւիրում է, ու դրա անունը դրել են՝ «ապագայ կայ» եւ «խաղաղութեան դարաշրջան»»:

Դիտարկմանը՝ հասարակութեան մի հատւած էլ հաւատում է եւ ասում, որ յոգնել են պատերազմներից, ուզում են խաղաղ ապրել, նա արձագանգեց. «Կարո՞ղ էք հաշւել, թէ քանի հոգի է զոհւել եւ առեւանգւել սահմանին՝ Նիկոլ Փաշինեանի վարչապետ դառնալու օրւանից: Մենք 30 տարում այդքան զոհ չենք տւել, ինչքան Փաշինեանի օրօք: Ասեմ աւելին՝ արցախեան առաջին պատերազմը, որը տեւեց 4 տարի, Սումգայիթի, Բաքւի, Կիրովաբադի զոհերով ներառեալ, կազմել է մօտ 10-12 հազար հոգի, ներառեալ՝ անհետ կորածները: Մենք 1.5 ամսում տւեցինք 5 հազարից աւելի զոհ՝ չհաշւած անհետ կորածներն ու գերեվարւածները»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։