Print this page
14/05/2022 - 13:40

«Երկրի ինստիտուցիոնալ ոչնչացմանը յաջորդում է տեսակային ոչնացումը». Լիլիթ Գալստեան

Իւրաքանչիւր ընտանիքում շրջանառւող բարոյական արժէքների համար պատասխանատու են ծնողները։

Պետութիւնը մեծ ընտանիք է, ուր երկրի ղեկավարը կամերտոն է, հայր ու դիրիժոր միանգամից։ Նա երկրում թեւածող արժէքների ու ներազգային համերաշխութեան թիւ մէկ գեներատորն է ու պատասխանատուն։

«alikonline.ir» - Դաշնակցական գործիչ, թարգմանիչ, հրապարակախօս, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Իւրաքանչիւր ընտանիքում շրջանառւող բարոյական արժէքների համար պատասխանատու են ծնողները։

Պետութիւնը մեծ ընտանիք է, ուր երկրի ղեկավարը կամերտոն է, հայր ու դիրիժոր միանգամից։ Նա երկրում թեւածող արժէքների ու ներազգային համերաշխութեան թիւ մէկ գեներատորն է ու պատասխանատուն։

Երկիրը թաղւել է կործանարար ստի, կործանարար ատելութեան, կործանարար տգիտութեան, կործանարար ուրացման, կործանարար մատնութեան, կործանարար ցինիկութեան, կործանարար լկտիութեան, կործանարար իռացիոնալիզմի մէջ։

«Տաղանդավոր» սելեկցիայի արդիւնքում ջրի երես են ելել մարդկային հնարաւոր ամենանողկալի որակները։ Եւ այս ամէնն ունի շահառու եւ պատւիրատու՝ նա, ով Հայաստանում իբրեւ թէ իրականացնում է իշխանութիւն։

Երկրի ինստիտուցիոնալ ոչնչացմանը յաջորդում է տեսակային ոչնացումը։ Սա ներազգային սպառնալիք է, սա վերջերգ է, որ պէտք է ժամ առաջ կանգեցնել։ Գնա՜յ, գնա՜յ, գնա՜յ, այ շիդար, որ մնացորդացից երկիր կառուցենք»։

 

Յարակից լուրեր