Հա

Քաղաքական

15/05/2022 - 12:50

«Իշխանութեան անմեղսունակութեան 6 կէտերը». Նայիրա Զոհրաբեան

Թէ ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից եւ այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրայ շպրտած 5 կէտերը ապագայ խաղաղութեան պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։

«alikonline.ir» - Աժ նախկին պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Իշխանութեան անմեղսունակութեան 6 կէտերը

Թէ ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից եւ այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրայ շպրտած 5 կէտերը ապագայ խաղաղութեան պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։

1. տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչում

2. տարածքային պահանջների բացառում

3. ուժի կիրառման եւ անվտանգութեանը սպառնալիքների բացառում

4. սահմանազատում, սահմանանշում եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատում

5. հաղորդակցութեան ուղիների բացում

Սա Ադրբեջանի օրակարգն է։

Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանն իր 6 կէտերով, որի «պրեզենտացիան» արեց յատուկ նշանակութեան դեապանը։

Պարզւեց՝ Հայաստանը մօտաւոր պատկերացում անգամ չունի, թէ ի՞նչ է ուզում ընդգրկել խաղաղութեան պայմանագրի իր տարբերակում։

Եւ այսպէս՝ մեր 6 կէտերը.

Կէտ 1- «Նամեոկ+բոչկա» Ռուսաստանի հասցէին, որ եղբայրական Ադրբեջանի փոխանցած նամակը տեղ է հասել 20 օր ուշացումով։

Կէտ 2- Յղում ԱՊՀ ստեղծման մասին յայտարարութեանը՝ փոխադարձ տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու մասին եւ ոչ մի պարզաբանում, որ Հայաստանն այդ փաստաթղթին միացել է յատուկ վերապահումով։

Կէտ 3- Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին ընդամէնը բառեր՝ առանց յստակեցնելու ինքնորոշման իրաւունքը եւ սրանով չբացառելով, օրինակ՝ Արցախը մշակութային ինքնավարութեան կարգավիճակով Ադրբեջանի կազմում։ Մի անկապ «կռուտիտ»։

Կէտ 4- Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով նախորդ յայտարարութիւններով սահմանւած պարտաւորութիւնների կատարման «կարեւորութեան» ֆիքսում եւ ոչ մի իմպերատիւ պահանջ կամ բանակցութիւնները սկսելու համար նախպայման։ Ընդամէնը՝ «լայթսի» մէջ արձանագրում։

Կէտ 5- Բանակցութիւններ սկսելու հայկական կողմի պատրաստակամութեան մասին յայտարարութիւն՝ առանց որեւէ նախապայմանի. օրինակ՝ ռազմագերիների վերադարձ+ադրբեջանական զինուժի յետքաշում ՀՀ սուվերեն տարածքից։

Կէտ 6- Ինֆորմացիա այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցութիւնների կազմակերպման առաջարկով, մոռանալով, որ ըմդամէնը մի քանի օր առաջ Նիկոլը ԱԺ ամբիոնից յայտարարեց, որ անիմաստ է ԵԱՀԿ համանախագահների միջնորդութեանը սպասելը՝ ՌԴ-Արեւմուտք կոնֆլիկտի ֆոնին եւ պէտք է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։

Ինչպէս տեսանք՝ 6 կէտ իդիոտիզմի մասին։

Հա, առաջին անգամ համաձայն եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացւած առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։