Հա

Քաղաքական

17/05/2022 - 14:20

«Ներկայիս կապիտուլեանտական խմբաւորումը երբեք կամովին չի տալու իշխանութիւնը». Վարուժան Գեղամեան

Ներկայիս կապիտուլեանտական խմբաւորումը երբեք կամովին չի տալու իշխանութիւնը: Երբե´ք: Եթէ նրանք այնպիսի արժէքների կրող լինէին, որ կարեւորէին պետական ու ազգային շահը, ապա նոյեմբերից յետոյ կամովին կը հրաժարւէին յաւակնել իշխանութեան: Սա պիտի որ պարզ լինի ցանկացած սթափ մտածող մարդու:

«alikonline.ir» - Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյբուքեան էջում գրում է.

«Ներկայիս կապիտուլեանտական խմբաւորումը երբեք կամովին չի տալու իշխանութիւնը: Երբե´ք: Եթէ նրանք այնպիսի արժէքների կրող լինէին, որ կարեւորէին պետական ու ազգային շահը, ապա նոյեմբերից յետոյ կամովին կը հրաժարւէին յաւակնել իշխանութեան: Սա պիտի որ պարզ լինի ցանկացած սթափ մտածող մարդու:

Հետեւաբար, եթէ իրենք «մարսեցին» Արցախի կորուստն ու Սիւնիքի մասնակի օկուպացիան եւ հրաժարական չտւեցին, ապա այս իրադարձութիւններից իրենց նշանակութեամբ աւելի փոքր ազգային տապալումների դէպքում առաւել եւս չեն հրաժարւելու իշխանութիւնից: Աւելին, ինչպէս 2020 թւականից սկսեալ ամէն գնով պահեցին իշխանութիւնը (վկայ` Եռաբլուրում ծափերով ներխուժումը), ապա հիմա եւս դա անելու են (հռետորական հարց` իսկ ինչո՞ւ չանեն): Ու բնականաբար թոյլ չեն տալու որեւէ մէկին հաւակնել իշխանութեան: Որեւէ մէկին: Հետեւաբար նաեւ երբեք չի ծնւի շատերի փայփայած երրորդ ուժը, որովհետեւ երրորդ ուժը կարող է իշխանութիւն լինել միայն այն դէպքում, երբ այդ իշխանութիւնից կը հեռացւի կապիտուլիանտն ու իւր խմբաւորումը: Իսկ դա, բնականաբար, թոյլ չի տայ կապիտուլեանտը:

Հետեւաբար, եթէ այսօր թոյլ տանք, որ վերջնականապէս յանձնւի Արցախը ու դա անողները շարունակեն դէ ֆակտօ իշխանություն ունենալ, ապա մենք թաղւելու ենք միջնադարեան ֆեոդալական կարգի մէջ, որտեղ մեր կենսակերպը թելադրելու է Թուրքիան ու դրան սպասարկող տեղական բեկերը: Իսկ երրորդ ուժի երազանքը կը մնայ լոկ հերթական յիմարութիւնը, որիկ հաւատացել է մեր հինաւուրց ազգը:

Ուստի հիմա է ժամանակը դուրս գալ պայքարի, կազմակերպել սեփական ուժերը, միանալ մեծ բողոքին ու հեռացնել դէ ֆակտօ թուրքամետներին, որպէսզի յետոյ ընդհանրապէս ընտրելու հնարաւորութիւն ունենանք»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։