Հա

Քաղաքական

18/05/2022 - 12:05

«Խենթի երկիր է դարձել». Արտակ Զաքարեան

Երկիրն իրականում պրոբլեմների մէջ է: Իւրաքանչիւր պահի կարող են նոր ոտնձգութիւններ լինել Հայաստանի անվտանգութեան ու տարածքային ամբողջականութեան դէմ:

«alikonline.ir» - ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Երկիրն իրականում պրոբլեմների մէջ է: Իւրաքանչիւր պահի կարող են նոր ոտնձգութիւններ լինել Հայաստանի անվտանգութեան ու տարածքային ամբողջականութեան դէմ:

Այս իրավիճակում ասում են, թէ Նիկոլն օրական երկու-երեք անգամ է զանգում ու հետաքրքրւում ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ գործերով: Իսկ օրական բազմաթիւ անգամներ` ոստիկանութեան գործերով է հետաքրքրւած: Նրա համար իր անփառունակ ու դաւադիր աթոռն աւելի կարեւոր է, քան պետութեան պաշտպանունակութիւնն ու ժողովրդի անվտանգութիւնը:

Յ.Գ.- Ինքը` Նիկոլը երկրի անվտանգութեան մակարդակը դարձրել է զրօ, իսկ իր փոքրաթիւ «կողմնակիցները» ընդդիմութեանն են ասում գնացէք սահման: Խենթի երկիր է դարձել:

Սահման գնալն ամէն րոպէ կարող է բոլորի պարտքը դառնալ: Իսկ ինչպէ՞ս վարւենք այն կապիտուլեանտների հետ, ովքեր Երեւանի կաբինետներից են ցանկանում հրաժարւել Արցախից, իսկ Սիւնիքը` թուրքերի ոտատակ դարձնել»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։