Հա

Քաղաքական

18/05/2022 - 12:50

«Դիմադրութիւն» շարժման ապակենտրոն անհնազանդութեան ակցիաներ Երեւանում․ երթեւեկութիւնը կաթւածահար է եղել

Այսօր, մայիսի 18-ին, վաղ առաւօտից «Դիմադրութիւն» շարժումը Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով անհնազանդութեան խաղաղ ակցիաներ է իրականացրել Երեւանի տարբեր հատւածներում:

«alikonline.ir» - Այսօր, մայիսի 18-ին, վաղ առաւօտից «Դիմադրութիւն» շարժումը Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով անհնազանդութեան խաղաղ ակցիաներ է իրականացրել Երեւանի տարբեր հատւածներում:

Փակւել են բազմաթիւ փողոցներ, պողոտաներ, խաչմերուկներ։ Երթեւեկութիւնը կաթւածահար է եղել։

Փողոցները փակելուն զուգահեռ ՀՀ եւ Արցախի դրօշներով աւտոերթեր են իրականացւել։ Երիտասարդները անհնազանդութեան ակցիա են իրակացրել մետրոյում. կաթւածահար է եղել Կարէն Դեմիրճեանի անւան Երեւանի մետրոպոլիտէնի բնականոն երթեւեկութիւնը։

Քաղաքի տարբեր հատւածներում ոստիկանական մեծաթիւ ուժեր են կուտակւել։ Նրանք բռնի ուժ եւ լկտի պահւածք են դրսեւորել անհնազանդութեան խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Միութիւն, պայքար, յաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցները յորդորել են քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը կոչով դիմել է ժողովրդին․ Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացւեց եւ մեր արժանապատիւ քաղաքացիներն արդէն փողոցներում են։ Այս պահին Երեւանում մի քանի տասնեակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաեւ անհնազանդութեան այլ ակցիաներ։

«Դուրս եկէք փողոց, միացէք ձեր քոյրերին եւ եղբայրներին։ Երէկ մենք արդէն ցոյց ենք տւել, որ սա աշխատող մարտավարութիւն է։ Այսօր կրկնապատկում եւ եռապատկում ենք մեր ջանքերը։ Յաղթանակը մօտ է»,- նշել է նա:

Ոստիկանները անհամաչափ ուժով բերման են ենթարկել նաեւ մայթով անցնող քաղացիների՝ խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Նրանք անհամաչափ ուժ են կիրառել նաեւ պատգամաւորների նկատմամբ․ բիրտ ուժ գործադրելով ու քաշքշելով փորձել են բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանին:

Երեւանի փողոցներում անհնազանդութեան ակցիաները շարունակւում են, ոստիկանութիւնն իրեն պհում է այլանդակ վատ, ապօրինի․ յայտարարել է Իշխան Սաղաթելեանը։

«Ոստիկանութիւնն անհամաչափ ուժ է կիրառում այդ թւում պատգամաւորների նկատմամբ: Կան արդէն յստակ փաստեր: Քիչ առաջ արդէն Արծւիկ Մինասեանի, Վահէ Յակոբեանի, մի շարք այլ պատգամաւորների նկատմամբ ակնյայտ ուժ է կիրառւել: Կան մի քանի 100 բերման ենթարկւածներ: Որեւէ կերպ այս պայքարը կանգ չի առնելու: Բաժիններում արդէն տեղ չկայ»,- ասաց նա:

Նա նաեւ դիմել է ոստիկաններին. «Երէկւայ ձեր պարգեւավճարը ակնյայտ դարձրեց այսօրւայ ձեր գործած քայլերը: Դուք դարձել էք Նիկոլի գործիքը: Այն ինչ անում էք, հատ-հատ պատասխան էք տալու, բոլորդ ֆիքսւած էք: Բոլոր այն երաշխիքները, որ պարգեւավճարի հետ միասին Նիկոլը ձեզ տւել է, ես ձեզ ասում եմ՝ պատասխան էք տալու: Էդտեղ էլ է Նիկոլը ձեզ խաբել»:

Երեւանի տարբեր հատւածներից ոստիկանութեան բաժիններ բերման են ենթարկւել 277 քաղաքացի։

Նշենք, որ Կոմիտասի պողոտայում՝ մայթով քայլելիս, ապօրինի բերման է ենթարկւել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնեանը։ Նրա հանդէպ ոստիկաններն անհամաչափ եւ կոպիտ ուժ են կիրառել, ապա նստեցրել մեքենան ու տարել բաժին։

Ֆրանսիայի հրապարակից կը մեկնարկի երթ․ Իշխան Սաղաթելեանը կոչ արեց ժողովրդին միանալ իրենց պայքրին։

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/75568-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId6fe51c27f5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։