Մայիսի 17-ին «Հրապարակ TV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Հաղորդման շրջանակներում քննարկւել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձութիւններն ու սփիւռքահայ մամուլում դրանց արտացոլումը, որը մեր ազգակիցներին հնարաւորութիւն է տալիս իրական պատկերացում կազմելու մայր հայրենիքում ծաւալւող քաղաքական եւ հասարակական գործընթացների մասին:
«alikonline.ir» - Մայիսի 17-ին «Հրապարակ TV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Հաղորդման շրջանակներում քննարկւել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձութիւններն ու սփիւռքահայ մամուլում դրանց արտացոլումը, որը մեր ազգակիցներին հնարաւորութիւն է տալիս իրական պատկերացում կազմելու մայր հայրենիքում ծաւալւող քաղաքական եւ հասարակական գործընթացների մասին:
Արամ Շահնազարեանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Իրան աւանդական լաւ յարաբարութիւնների ձեւաւորման պատմութեանն ու ներկայ դրութեանը` նշելով, որ այսօր էլ այդ յարաբերութիւնները կարեւոր են երկուստեք: «Իրանի Իսլամական Հանրապետութեան համար պարզապէս անընդունելի է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքը», որն ի վերջոյ, տարիներ անց Հայաստանից կտրելու է Սիւնիքը, եւ հայ-իրանական սահմանը կորցնելու է իր ստրատեգիական նշանակութիւնը` նպաստելով Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումներին»,- ասել է Արամ Շահնազարեանը:
Նա խօսել է նաեւ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից սփիւռքում տարւող պառակտիչ աշխատանքների մասին, որոնք խաթարում են դարաւոր պատմութիւն ունեցող հայ համայնքներում միասնականութեան եւ կազմակերպւածութեան ամրապնդմանը: