Հա

Քաղաքական

18/05/2022 - 14:10

«Նիկոլի հեռացման հանրային պահանջը ակնյայտ ձեւակերպւած փաստ է»․ Իշխան Սաղաթելեան

Ակնյայտ ագրեսիւ ոստիկանները, տեղեկութիւն կայ, որ օլիգարխներից են ֆինանսաւորւում․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարկում լրագրողների հետ զրոյցում։

«alikonline.ir» - Ակնյայտ ագրեսիւ ոստիկանները, տեղեկութիւն կայ, որ օլիգարխներից են ֆինանսաւորւում․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարկում լրագրողների հետ զրոյցում։

«Մայթերից, այգիներից քաղաքացիներին հաւաքելը նշանակում է հոգեվարքի մէջ է գլխաւոր դերակատար անձը եւ ամէն ինչ անելու է, որ ոստիկանութեանը ներքաշի ապօրինի գործողութիւնների մէջ, որովհետեւ նրա միակ յենարանը մնացել է ոստիկանութիւնը։ Ես իրենց վստահեցնում եմ, որ երկար չեն կարող»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա ասաց, որ բռնարարքներ գործողներին ֆինանսաւորող օլիգարխների անուններն ինքը բազմաթիւ անգամ հնչեցրել է եւ կոչ արել դադարեցնել ֆինանսաւորել այդ գործունէութիւնը, ֆեէքերի ֆաբրիկաները, քանի որ բոլորը հատ-հատ յայտնի են։

«Մնացել է ինքը, մի քանի վերջացած մարդ, որ իր կեանքն այլ կերպ չի պատկերացնում ու ոստիկանութիւնը։ Նիկոլի հեռացման հանրային պահանջը ակնյայտ ձեւակերպւած փաստ է»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։