Հա

Քաղաքական

19/05/2022 - 11:55

«Մեր շարժումը որեւէ կերպ դրսի տէր չունի եւ չի կարող ունենալ»․ Իշխան Սաղաթելեան

Ակնյայտ են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները՝ դրանց ամենավառ ապացոյցը օկուպացւած Շուշիում ստորագրւած թուրք-ադրբեջանական հռչակագիրն է, որն ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւններով անընդունելի համարեցինք, իսկ ՀՀ իշխանութիւնները չմիացան մեր պատրաստած յայտարարութեանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Մուստաֆա Շենթոփի յայտարարութեան մասին հարցին, որում նա պնդել էր, որ հետեւողական են լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում։

«alikonline.ir» - Ակնյայտ են Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները՝ դրանց ամենավառ ապացոյցը օկուպացւած Շուշիում ստորագրւած թուրք-ադրբեջանական հռչակագիրն է, որն ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւններով անընդունելի համարեցինք, իսկ ՀՀ իշխանութիւնները չմիացան մեր պատրաստած յայտարարութեանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը՝ պատասխանելով Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Մուստաֆա Շենթոփի յայտարարութեան մասին հարցին, որում նա պնդել էր, որ հետեւողական են լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում։

«Ամէն ինչ շատ պարզ է՝ այն քաղաքականութեանը, որ առաջ են տանում Թուրքիան ու Ադրբեջանը, Հայաստանը չի հակադարձում. եւ մեր պայքարը հէնց դրա համար է»,-ասաց Իշխան Սաղաթելեանը։

Անդրադառնալով այսպէս կոչւած «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման դանդաղմանը, ինչը փորձում են արագացնել Թուրքիան ու Ադրբեջանը, Իշխան Սաղաթելեանն ասաց՝ եթէ Շարժումը սկսւած չլինէր՝ հիմա շատ վատ վիճակի մէջ կը լինւինք։

«Վստահ եմ, որ հիմա կան նաեւ արդէն պատրաստւած փաստաթղթեր, բայց ժողովուրդը փողոց դուրս գալով մասնակի կասեցրել է այդ պրոցեսը։ Բայց որպէսզի պրոցեսը դարձնենք անշրջելի՝ պէտք է հեռացնենք այն իշխանութեանը, ով չի սպասարկում Հայաստանի եւ Արցախի շահերը. սա է մեր նպատակը»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Չգիտեմ որքան է հաւաստի, որ Նիկոլը ՀԱՊԿ-ից զօրք է խնդրել Հայաստանի ներքին զարգացումները ճնշելու համար. ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Չգիտեմ՝ դա որքան է հաւաստի, բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ կատարւում է Հայաստանում՝ դա մեր պետութեան ներքին գործն է, սա մեր ժողովրդի պայքարն է եւ մեր շարժումը որեւէ կերպ դրսի տէր չունի եւ չի կարող ունենալ. սա զուտ մաքուր հայկական, համաժողովրդական, յանուն Արցախի ու Հայաստանի պայքար է։ Իսկ եթէ որեւէ մէկի մտքով անցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարբեր շահերի մանրադրամ, մենք դա թոյլ չենք տալու, որովհետեւ հիմա փողոցում ենք նաեւ հէնց դա կանխելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա վստահեցրեց, որ, հակառակ պաշտօնական տւեալների, միայն երէկ իրականում 600-700 քաղաքացի է բերման ենթարկւել. Երեւանի բաժիններում տեղ չի եղել եւ շատ քաղաքացիների տեղափոխել են Արտաշատի, Աբովեանի, Վաղարշապատի բաժիններ։

«Նիկոլը շատ է սիրում, չէ՞, «աննախադէպ» բառն օգտագործել, իրօք աննախադէպ է։ Մի նպատակ ունեն՝ կասեցնել մարդկանց ցասումը, պայքարը, բայց չի ստացւելու, որովհետեւ ՀՀ քաղաքացիները դուրս են եկել եւ գիտեն՝ ինչի համար»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը նշեց, որ գիտենք ինչ է կատարւում այն իշխանութեան հետ, որը կորցնում է լեգիտիմութիւնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։