Հա

Քաղաքական

21/05/2022 - 13:30

Հայաստանեան թուրքապաշտները թիրախաւորում են Սփիւռքը՝ օգնութեան ձեռք մեկնելով իրենց տէրերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին

Վերջին մէկ ամսում Հայաստանում, ինչպէս նաեւ Սփիւռքում սկսւել է Նիկոլ Փաշինեանի, նրա թուրքամէտ իշխանութեան եւ թուրքապաշտ «արբանեակների» դէմ համազգային «Դիմադրութիւն» շարժումը, որի նպատակը ՀՀ ներկայիս դաւաճան վարչախմբի հեռացումը, Հայաստանի թուրքացումը կասեցնելն ու նոր զիջումները կանխելն է։

Վերջին մէկ ամսում Հայաստանում, ինչպէս նաեւ Սփիւռքում սկսւել է Նիկոլ Փաշինեանի, նրա թուրքամէտ իշխանութեան եւ թուրքապաշտ «արբանեակների» դէմ համազգային «Դիմադրութիւն» շարժումը, որի նպատակը ՀՀ ներկայիս դաւաճան վարչախմբի հեռացումը, Հայաստանի թուրքացումը կասեցնելն ու նոր զիջումները կանխելն է։

Տրամաբանական է, որ Հայաստանի թշնամի պետութիւնները, մասնաւորապէս՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպէս պաշտօնապէս, այնպէս էլ իրենց ենթակայ լրատւամիջոցներով, ամէն կերպ փորձում են վարկաբեկել Հայաստանում սկսւած «Դիմադրութիւն» շարժումը, նաեւ ակնյայտօրէն իրենց աջակցութիւնն են յայտնում Հայաստանի թուլամորթ իշխանութիւններին, որոնցից կարողացել եւ կարողանում են կորզել ցանկացած զիջում։

Ամենայայտնի օրինակներից է այն, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջէյհուն Բայրամովը, ձայնակցելով Հայաստանում «նիկոլական» եւ «նիկոլամէտ» ԶԼՄ-ների, ինչպէս նաեւ կապիտուլեացիոն իշխանութիւնների ակնայայտ կեղծիքներին, նշում է, թէ իբր ընդդիմութեան ցոյցերը «բազմամարդ չեն»։ Ադրբեջանցի այլ պաշտօնեաներ էլ, ներառեալ՝ Իլհամ Ալիեւը, անընդհատ կրկնում են, թէ «թոյլ չեն տայ, որ Հայաստանում ռեւանշիստները» գան իշխանութեան։

Երէկ էլ Նիւ Եօրքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական յարաբերութիւնների «կարգաւորմանը», նշել է, որ «մենք շարունակում ենք կոչ անել եւ խրախուսել Հայաստանին` արձագանգել այս բարի մտադրութիւններին։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում` արմատականները, իսկ դրսից Սփիւռքը ճնշում են Հայաստանի իշխանութիւնների վրայ»։

Արդէն գրեթէ մէկ դար է՝ Թուրքիան պայքարում էր Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած եւ աշխարհի տարբեր անկիւններում ծւարած հայութեան դէմ՝ յանձինս ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների, որոնք տարբեր երկրների տարատեսակ հարթակներից բարձրացնում են Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախի միջազգային ճանաչման հարցը, կազմակերպում Սփիւռքի կեանքը, տարատեսակ գործողութիւններ իրականացնում ընդդէմ թշնամական պետութիւնների ներկայացուցիչների եւ ներկայացուցչութիւնների։

Թուրքերի համար հայկական սփիւռքի դէմ ընթացող «սրբազան» պայքարին են միացել նաեւ Հայաստանում բոյն դրած թուրքածին ներկայացուցիչները՝ յանձինս հակահայկականութեամբ յայտնի, սեփական մօր դէմ գործ տւած, Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս շպրտւած Արման Բաբաջանեանի եւ իրեն «Սասնայ ծռեր» կոչող (ԱԺԲ) ահաբեկչական կազմակերպութեան, որի կենսագրութեան միակ «ձեռքբերումը» ՊՊԾ գնդի 3 ոստիկանի սպանելն ու գնդի բանկոմատը թալանելն է։

Այսպէս՝ տխրահռչակ Բաբաջանեանը, անդրադառնալով ԱՄՆ-ի Հայ Դատի յանձնախմբի՝ Ջօ Բայդէնին ուղղւած պահանջին, որում մասնաւորապէս կոչ էր արւում չերկարաձգել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրէյսիի պաշտօնավարման ժամկէտը՝ տարբեր ոլորտներում նրա ձախողման պատճառով, յայտարարել էր, որ «ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի բողոքն ընդդէմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի անյոյս փորձ է փրկել սեփական դիրքերը»։ Վերոնշեալ անձը նաեւ հարց էր տւել, թէ «արդեօ՞ք Հայ Դատն ակցիա իրականացրել է ԱՄՆ-ում գտնւող Չաւուշօղլուի դէմ»։

Նախքան Հայ Դատի յանձնախմբերի վերաբերեալ բարբաջելուն՝ Բաբաջանեանը պէտք է հայեացք նետի Հայ Դատի աշխատանքներին ու գործունէութեանը, յետոյ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատանքին՝ հասկանալու համար, որ Հայ Դատն աւելի շօշափելի ու էական գործունէութիւն է ծաւալում, քան իր ղեկավար Փաշինեանի անգլերէնի ուսուցչուհու ղեկավարած դիւառաքելութիւնը։

«Ծռերի» մի ինչ-որ անդամ էլ, նոյն թեմային անդրադառնալով, յայտարարել է. թէ Հայ Դատի կառոյցը, ինչպէս նաեւ Սփիւռքի այլ կառոյցներ «Կրեմլի ազդեցութեան գօտում են»։ Ամերիկամէտութիւնից ադեկւատութիւնը կորցրած «ծռականների» յայտարարութիւնները տարրական յիմարութիւններ են, որոնց խորապէս անդրադառնալը ժամանակի կորուստ կը լինի։

Պարզապէս պէտք է ընդգծել, որ հայ ազգը Հայաստանում, Արցախում, Սփիւռքում բացայայտ պայքարում է ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի, այլեւ դրա ազդեցութեան տակ գտնւող հայաստանեան հակահայ ուժերի դէմ։ 

 

Նիւթը՝ Yerkir.am-ի

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
    Կանադան Հարաւային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

    Հայ-կանադական միջպետական յարաբերութիւնների զարգացմանը էապէս նպաստելը մշտապէս եղել է Հայ Դատի Կանադայի յանձնախմբի քաղաքական առաջնահերթութիւններից մէկը։ Այս համատեքստում Հայ Դատի յանձնախմբի կողմից մշտապէս կարեւորւել է Հայաստանի Հանրապետութիւնում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպէս միջպետական յարաբերութիւնների նոր որակի ցուցիչ եւ հեռանկարային համագործակցութեան երաշխիք։  

  • «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»
    «Ռեսուրս կայ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

    Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկւել են ներքին եւ արտաքին բազմաթիւ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որեւէ բարդ հարցից, յարգում ենք միմեանց տեսակէտները, չենք վիրաւորում եւ չենք փառաբանում որեւէ մէկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձեւակերպել լուծումներ։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

  • Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում
    Ակնարկ. 6-րդ կէտը չէ նախատեսած տարածքներու յանձնում

    Հայաստանի վարչապետը մամլոյ ասուլիսի ընթացքին պարզ դարձուց, որ Հայաստան-Արցախ կապող Լաչինի միջանցքի փոփոխութեան կը նախապատրաստուին կողմերը: Իր այս հաստատումը հիմնաւորելու համար ան յղում կատարեց 9 նոյեմբերի յայտարարութեան ներառած համապատասխան կէտին` այլընտրանքային երթուղիի կառուցման համաձայնութեան: Ըստ իրեն, նոր կառուցուող երթուղային ճանապարհը պիտի ըլլայ աւելի յուսալի, եւ անիկա նպատակ ունի ամուր կապ, աւելի որակեալ ճանապարհ ապահովելը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։