Հա

Քաղաքական

21/05/2022 - 14:40

«Իսլ. խորհրդարանի փոխնախագահը, Բաքւում, հրաժարւել է վեհաժողովի պատւիրակութեան հետ մեկնել ժամանակաւորապէս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնւող Շուշի». Ահարոն Վարդանեան

Իրանագէտ Ահարոն Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, Բաքւում մասնակցելով Տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովին, հրաժարւել է պատւիրակութեան հետ մեկնել ժամանակաւորապէս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնւող Շուշի։

«alikonline.ir» - Իրանագէտ Ահարոն Վարդանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, Բաքւում մասնակցելով Տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովին, հրաժարւել է պատւիրակութեան հետ մեկնել ժամանակաւորապէս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնւող Շուշի։

Մինչ այդ էլ՝ ըստ նախնական պայմանաւորւածութեան Բաքու էր մեկնելու ԻԻՀ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Սակայն վերջին պահին որոշումը փոխւել է։

Միեւնոյն ժամանակ, գրեթէ զուգահեռաբար, ԻԻՀ Արեւելեան Ատրպատական նահանգում կրկին ակտիւացել են պանթուրքիստական, որոշ խմբակներ, որոնք ցոյցեր են կազմակերպել եւ պահանջել անջատողական հայեացքների համար բանտարկւած Աբբաս Լիսանիին։

Յատկանշական է, որ այս ամէնը տեղի է ունենում Իրան-Թուրքիա որոշակի լարւածութեան ֆոնին, որն առաջացել է Անկարայի վարած հիդրոպոլիտիկի արդիւնքում, ինչպէս նաեւ սոցիալական հիմքով բողոքի ակցիաների համատեքստում»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։