Հա

Քաղաքական

22/05/2022 - 12:15

«Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի». Օհանեան

Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:

«alikonline.ir» - Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ՀՀ նախկին պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:

«Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգւածներ եւ նրանց ենթարկւող սուտ արբանեակները, մէկը միւսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայութիւնները մատուցել «գերագոյն պատասխանատուին»՝ անվտանգութեան համակարգում իրենց ձախողումները նորից բարդելով «նախկինների» կամ ուրիշների վրայ։

ԱՌԱՋԻՆԸ՝ խորհրդական Էդմոն Մարուքեանը Բանակի բարեփոխումների ձախողման մասին մեր տեսակէտները անւանում է «մերկապարանոց»՝ բացարձակ պատկերացում չունենալով, որ երկրի պաշտպանութեան խնդիրների փոփոխութեան պայմաններում միջգերատեսչական յանձնաժողովի ստեղծմամբ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ է իրականացւում՝ գնահատելով անվտանգութեան նոր միջավայրը, վեր հանելով արտաքին ու ներքին սպառնալիքները եւ որոշելով պետութեան իւրաքանչիւր գերատեսչութեան դերն ու խնդիրը պաշտպանական քաղաքականութեան մէջ։ Այնուհետեւ, ըստ զարգացման պլանի մեթոդաբանութեան, տեղեկութիւնների՝ գաղտնիք չպարունակող մասը ներկայացւում է հանրութեանը, որպէսզի ժողովուրդը վստահ լինի, որ Բանակը վերականգնւում է եւ շարունակում մնալ որպէս անվտանգութեան երաշխաւոր։

Եւ սա «փիար» չէ, այլ, ընդհակառակը, իշխանութիւնն ինքն է պարտաւոր փարատել քաղաքացու բոլոր մտահոգութիւնները՝ իր կատարած աշխատանքները խելամտօրէն ներկայացնելով հանրութեանը։

Լսո՞ւմ էք, նորից եմ կրկնում՝ նոյնիսկ իրենք՝ այս իշխանութիւններն են իրենց շուրթերով ասում, որ այս գործընթացը իրենք չեն կատարել։ Ընդհակառակը, Նիկոլի իշխանութիւնը Բանակի նկատմամբ քաղաքականութիւնը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։

Ես մեղաւոր չեմ, որ երկրի կառավարութեան աթոռին կառչած Նիկոլը չունի այդ կրթութիւնն ու մակարդակը։ Եւ խորհուրդ կը տայի Էդմոն Մարուքեանին՝ չմտնել այն թեմաների մէջ, որոնցից գաղափար չունի եւ երբեւէ չի էլ կարող ունենալ։

ԵՐԿՐՈՐԴԸ՝ բանակում ծառայած գեներալ Գագիկ Մելքոնեանը մինչեւ հիմա զարմանալի կերպով չգիտի՞, որ պետական կամ ռազմական գործում կարող են որոշումներ կայացնել ու իրականացնել մարդիկ, ովքեր պաշտօն ունեն եւ հետեւաբար իրաւական հիմքով լծակներ, իրաւասութիւններ, պարտաւորութիւններ՝ խնդիրները լուծելու համար։

Կոնկրետ ոչ մի պահեստազօրի զինւորական, ներառեալ նաեւ գեներալ Մելքոնեանը թող գլուխ չգովեն․ իրենք այդ հնարաւորութիւնը չունէին։

Կրթւած զինւորականները գիտեն, որ բացարձակ տարբեր են մարտական գործողութիւնները լեռնային պայմաններում, որտեղ եղել է Մելքոնեանը, եւ աւելի դժւար են գործողութիւնները հարթավայրային պայմաններում, որտեղ հակառակորդը, ուժեր կուտակելով, գլխաւոր հարւած է հասցրել ու ճեղքել պաշտպանութիւնը։

Վերախմբաւորումներ կատարել եւ փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը՝ պետութեան ղեկավարութեան խնդիրն է, ընդ որում՝ նաեւ Հադրութում ու առաւել եւս Շուշիում։ Լսո՞ւմ էք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է եւ նրան ենթարկւած օղակները. թող ինքը որոշի։ Իսկ ինչ էք կարծում՝ ինքը չգիտի՞ դրա մասին։

ԵՐՐՈՐԴԸ՝ ոստիկանութեան գնդապետն ասում է, որ ոստիկանութեան պէտը թոյլ է տւել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։ Պահանջում եմ հրապարակել այդ թոյլտւութեան հրամանը. թող ժողովուրդը տեսնի։ Ինչպէ՞ս կարող է համազգեստի կրման մէջ տարբերութիւն լինել. ի՞նչ օրինակ են ցոյց տալիս պետերն իրենց ենթականերին։ Այդպէս լաւ չէ, թող միւսին էլ թոյլ տան կոճակները չկոճկել, ուսադիրները հանել կամ տաբատ չկրել։

Սա ի՛նչ «բեսպրեդել» է։

Ես հիմա պահեստազօրում եմ եւ քաղաքացիական հագուստ եմ կրում, սակայն երբ ծառայում էի զինւորական համակարգում ու նոյնիսկ 44-օրեայ պատերազմի օրերին, երբեւիցէ չեմ խախտել համազգեստ կրելու օրէնքը։

Ես եւ ժողովուրդը՝ որպէս պատգամաւոր եւ հանրութիւն, պահանջում ենք, որ մեր օրէնքի պաշտպանը օրէնքի պաշտպանման համար օրինակ հանդիսանայ։ Եւ նորից՝ Նիկոլն ու իր սատելիտները որտեղից իմանան դրա մասին ու պահանջեն կողքի կանգնածներին չխախտել օրէնքը, եթէ իրենք չեն ծառայել ու կեանքում՝ մինչեւ պաշտօնների դրւելը, նոյնիսկ մի քանի մարդ չեն ղեկավարել։ Նրանք միայն կարող են իրենց կեղծ հրոսակախմբերին հրահանգ տալ, որ ամենակեղտոտ խօսքերով, ստերով յարձակւեն, վարկաբեկեն մարդկանց։

Եւ այսպէս շարունակ։ Ժողովուրդը կարող է տարբեր ուղղութիւններով մերկացնել, թւարկել իշխող ուժի ստերը, ապօրինութիւնները։

Այնպես որ, խորհուրդ կը տայի՝ «լալկւեն» ու ոչ թէ, ինչպէս իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները», այլ շա՛տ արագ հեռանան»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։