Հա

Քաղաքական

23/05/2022 - 08:10

Բրիւսէլում աւարտւել է Փաշինեան, Շառլ Միշէլ, Ալիեւ հանդիպումը. Պայմանաւորւել են շարունակել նման հանդիպումները

 Բրիւսէլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այս մասին յայտնում են ՀՀ Կառավարութիւնից:

«alikonline.ir» - Բրիւսէլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այս մասին յայտնում են ՀՀ կառավարութիւնից:

Քննարկման արդիւնքում պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղւած աշխատանքների հետագայ ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգութեան հարցերով յանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերեալ:

Քննարկման առարկայ են դարձել նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման բանակցային գործընթացի նախապատրաստութիւններին, հումանիտար խնդիրներին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող հարցեր:

Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել յուլիսին կամ օգոստոսին:

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • «Հէնց Փաշինեանն է մեր պետականութեան ու ինքնիշխանութեան տակ դրւած ռումբը». Վահէ Յակոբեան
    «Հէնց Փաշինեանն է մեր պետականութեան ու ինքնիշխանութեան տակ դրւած ռումբը». Վահէ Յակոբեան

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ յունիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ News.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանի հետ։

  • «Փաշինեանը պարտւել է պատերազմը, Ղարաբաղը, դիւանագիտութիւնը, դաւաճանել Ղարաբաղի հայերին, մեղաւորը Պուտի՞նն է». Տարասով
    «Փաշինեանը պարտւել է պատերազմը, Ղարաբաղը, դիւանագիտութիւնը, դաւաճանել Ղարաբաղի հայերին, մեղաւորը Պուտի՞նն է». Տարասով

    «Փաշինեանը ցանկանում է խցկւել Ղարաբաղեան հարցի լուծմանն այն դէպքում, երբ ինքը յանձնել է ամէն ինչ, նա դաւաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի վերջին ասուլիսի այն հատւածին, որը վերաբերում էր Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռուսական պատասխանատւութեանը եւ խաղաղապահների պատասխանատւութեան գօտուն:

  • Փաշինեանի վտանգաւոր ուղերձները
    Փաշինեանի վտանգաւոր ուղերձները

    «Այն տարածքները, որոնք չեն գտնւում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպէս, շատ ուղիղ յայտարարեց Նիկոլ Փաշինեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։