Հա

Քաղաքական

24/05/2022 - 07:54

«Բրիւսէլ․ կապիտուլեացիայի նոր նշաձող»․ Լիլիթ Գալստեան

ԵԽ նախագահ Շառլ Միշէլի՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպումից յետոյ կատարած յայտարարութիւնը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլեւ Հայաստանի կազմաքանդման եւ պետականութեան վերջնական կապիտուլեացիայի մասին է։

ԵԽ նախագահ Շառլ Միշէլի՝ Փաշինեան-Ալիեւ հանդիպումից յետոյ կատարած յայտարարութիւնը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլեւ Հայաստանի կազմաքանդման եւ պետականութեան վերջնական կապիտուլեացիայի մասին է։

Ըստ էութեան․

1․ Ոչ մի խօսք արդէն մէկ տարի շարունակւող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան խաթարման եւ ադրբեջանական զօրամիաւորումների ներկայութեան մասին։

2․ Ոչ մի խօսք գերիների վերադարձի մասին։

3․ Ոչ մի խօսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում եւ փակում։ Արցախի հիմնախնդրի կարգաւորումն իջեցւել է «հարցերի» մակարդակի, որոնք կապւած են Ղարաբաղի՝ ազգութեամբ հայ բնակչութեան անվտանգութեան եւ իրաւունքների հետ (այսինքն, եթէ հայ մնայ՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ)․․․

4․ Պարտադրւում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղւած է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչմանը։

5. Կոմունիկացիաներ կէտի տակ յստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, աւելի շատ ինքնիշխանութեան նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակւելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման եւ անվտանգային աներեւակայելի սպառնալիք է։

6. Խաղաղութեան համաձայնագիր. Բնականաբար, սա արդէն վերջնագծւել է, եւ այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլեացիան։ Մի բան, ինչի համար «Ժողովրդավարութեան» անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանութեան բերեց այս ազգակործան պատուհասին։

7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինեան-Քըլըչ բանակցութիւնները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։

8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մօտաւորապէս համարժէք են Աֆղանստանում եւ արաբական աշխարհում ԱՄՆ-ի կողմից հաստատւող ժողովրդավարութեանը։

Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։

Եւ մինչ վիրտուոզօրէն ընտրւած մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականութիւնն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռեւս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհաւանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցեանի սանրւածքը, Աշոտեանի մարզաշապիկի գոյնը, իմ մարզական կօշիկները, հրապարակից հնչող «Զարթիր լաօ» երգի մշակումը կամ խարոյկներից բարձրացող ծուխը։

Դատաստան կայ, կայ դատաստան!!!!!

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան»

խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

  • Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը
    Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

    Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

  • Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...
    Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

    Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

  • «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան
    «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

  • Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ
    Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

    Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

  • Մտածելու լրջագոյն իրողութիւններ
    Մտածելու լրջագոյն իրողութիւններ

    Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։