Հա

Քաղաքական

24/05/2022 - 12:10

«Մտնում ենք՝ փոխանցելու ժողովրդի ուղերձը». Ընդդիմադիր պատգամաւորների պահանջը կատարւեց. նրանք մտան ԱԳՆ

Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամաւորների պհանջը կատարւեց եւ նրանց թոյլ տւեցին մտնել ԱԳՆ շէնք: Մինչ այդ ոստիկանութիւնն արգելում էր նրանց մուտքը շէնք:

«alikonline.ir» - Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամաւորների պհանջը կատարւեց եւ նրանց թոյլ տւեցին մտնել ԱԳՆ շէնք: Մինչ այդ ոստիկանութիւնն արգելում էր նրանց մուտքը շէնք: Գրում է News.am-ը:

Մինչ ներս մտնելը ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց. «ԱԳՆ-ում վաղուց է խուճապային իրավիճակ, որովհետեւ Հայաստանի շահերի հետ կապ չունեն: Յիշո՞ւմ էք, որ Արարատին նշանակում էր նախարար, ի՞նչ ասեց: Ասեց՝ ինձ պէտք է նախարար, որ կրի քաղաքական պատասխանատւութիւն: Այսինքն իրեն պէտք էր նախարար, որ իր դաւաճանութիւնը հետը հաւասար կիսի: Մեր պատգամաւորները ցանկանում են բարձրանալ նախարարութեան շէնք, փոխանցել ժողովրդի ուղերձը եւ ժողովրդի անունից՝ ասել, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրաւունք եւ մանդատ չունէք»:

Նշենք, որ «Դիմադրութեան» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առաւօտեան հաւաքւել են Ֆրանսիայի հրապատակում, որտեղից երթ է սկսւել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շէնքի մօտ եւ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանի կոչով շրջափակել շէնքի բոլոր մուտքերը:

 

Յարակից լուրեր

  • ««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան
    ««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան

    Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակւած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը։

  • «Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ
    «Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ

    Փողոցում առկայ լարւածութեան ֆոնին եւ կառավարման առկայ մոդելի պատճառով, երկրում ձեւաւորւում է նոր խոր ճգնաժամ։ Խօսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

  • Քայլերթ Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների մասնակցութեամբ
    Քայլերթ Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների մասնակցութեամբ

    «Դիմադրութիւն» շարժումը երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ կապակցութեամբ երէկ, յունիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների քայլերթ էր կազմակերպել:

  • Իշխանութիւնները անէանում են
    Իշխանութիւնները անէանում են

    Թերեւս քիչ չեն այն հայերը, որոնք չեն ընկալել, թէ ինչ ուղղութեամբ են ընթանում Հայաստանի գործող իշխանութիւնները, սակայն, Հայաստանում եւ Սփիւռքում օրէցօր աւելացող, իրավիճակի օրահասականութիւնը համաչափ գնահատող քաղաքացիների պայքարը կարող է վերածւել իրական եւ խորքային փոփոխութիւնների տանող գործընթացի:

  • «Դիմադրութիւն» շարժմանն աջակցող մտաւորականների թիւը հասել է 265-ի
    «Դիմադրութիւն» շարժմանն աջակցող մտաւորականների թիւը հասել է 265-ի

    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում ներկայացրել է հայրենի մտաւորականների կոչը եւ թարմացւած ցուցակը, որում ընդգրկւած են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագէտներ` նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, բժիշկներ, իրաւաբաններ, տնտեսագէտներ, ճարտարապետներ, պատմաբաններ, բանասէրներ...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։