Հա

Քաղաքական

24/05/2022 - 14:00

«Հալալ է ձեր կամքին, վճռականութեանը»․ Ի․ Սաղաթելեանն ամփոփեց առաւօտեան ակցիաները եւ ասաց անելիքը

Այսօր եւս մէկ անգամ փաստեցինք՝ երբ միասին ենք, պինդ ենք, երբ մեր առջեւ խնդիր ենք դնում, այդ խնդիրը լուծելի է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում, ուր վերադարձել էին «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները ՀՀ արտգործնախարարութեան շէնքն առաւել քան 4 ժամ շրջափակման մէջ պահելուց յետոյ։

«alikonline.ir» - Այսօր եւս մէկ անգամ փաստեցինք՝ երբ միասին ենք, պինդ ենք, երբ մեր առջեւ խնդիր ենք դնում, այդ խնդիրը լուծելի է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում, ուր վերադարձել էին «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները ՀՀ արտգործնախարարութեան շէնքն առաւել քան 4 ժամ շրջափակման մէջ պահելուց յետոյ։

«Մի բան յստակ է՝ այն պետական կառոյցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի շահերը, դրանց գործունէութիւնը պէտք է արգելափակել, խոչընդոտել եւ դրանով ցոյց տալ ժողովրդի կամքը եւ հասնել ամբողջական երկիշխանութեան»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Նա վերահաստատեց, որ այսօր երեկոյեան ժամը 19։00 Սասունցի Դաւթի արձանի մօտ կը սկսւի հանրահաւաքը, որից յետոյ անհանզանդութեան երթով կը շարժւեն Ֆրանսիայի հրապարակ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։