Հա

Քաղաքական

25/05/2022 - 12:00

«Արցախի հարցով յայտարարութեանը չի միացել Սամուէլ Բաբայեանի խմբակցութիւնը, փաստօրէն Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկումն Արցախում ինչ-որ մէկին դեռ բաւարարում է». Տիգրան Աբրահամեան

Արցախի խորհրդարանի 4 խմբակցութիւններ, համատեղ յայտարարութեամբ, արձագանգել են Բրիւսէլում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետեւած արձանագրումներին, Արցախի հարցով յայտարարութեանը չի միացել Սամուէլ Բաբայեանի խմբակցութիւնը: Այս մասին գրառում է արել «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

«alikonline.ir» - Արցախի խորհրդարանի 4 խմբակցութիւններ, համատեղ յայտարարութեամբ, արձագանգել են Բրիւսէլում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետեւած արձանագրումներին, Արցախի հարցով յայտարարութեանը չի միացել Սամուէլ Բաբայեանի խմբակցութիւնը: Այս մասին գրառում է արել «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։

«Այդ յայտարարութիւնում, մասնաւորապէս, նշւում է, որ ստեղծւած պայմաններում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են առաջնորդւել բացառապէս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. յուլիսի 8-ի ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարւում միջազգային կամ ներպետական ամէն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշւած կը լինի Ադրբեջանի կազմում»:

Ե´ւ Արցախում, ե´ւ Հայաստանում գործող իշխանութիւնների համար առաջնահերթ պէտք է լինեն հայկական երկու հանրապետութիւնների կազմաւորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքւէով ամրագրւած արժէքները: Որեւէ պաշտօնեայ, որեւէ քաղաքական ուժ լիազօրւած չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարաւոր զաւակներ չեն խնայել իրենց կեանքը:

Սա արցախեան քաղաքական ուժերի առաջին կոշտ արձագանգը չի Արցախի հարցով տարւող բանակցութիւնների եւ ՀՀ իշխանութեան արտաքին կուրսի վերաբերեալ, սակայն, յատկանշական է, որ դրան միացել է Արցախի գործող նախագահին աջակցող խմբակցութիւնը, բայց չի միացել ԱԽ նախկին քարտուղար Սամուէլ Բաբայեանի խմբակցութիւնը։

Փաստօրէն Արցախի հարցով նշաձողի իջեցումը, գործընթացում ինքնորոշման իրաւունքի բացակայութիւնը, Արցախը Ադրբեջանի կազմում ՀՀ իշխանութիւնների դիտարկումն Արցախում ինչ-որ մէկին դեռ բաւարարում է»,- գրել է Աբրահամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։