Հա

Քաղաքական

26/05/2022 - 12:15

Մարդը ափի մէջ (Նիկոլ Փաշինեանի)

Այս օրերին Հայաստանում ընթացող քաղաքական պայքարը ձեւակերպւում է՝ որպէս Նիկոլ Փաշինեանի դէմ պայքար։ Ընդդիմութիւնը հասարակութեանը ներկայացնում է, թէ բաւարար է, որպէսզի Նիկոլ Փաշինեանը հեռանայ կամ հեռացւի իշխանութիւնից, եւ բոլոր խնդիրները կը լուծւեն։ Բայց դա եթէ անգամ ճշմարտութիւն է, ապա լաւագոյն դէպքում կէս ճշմարտութիւնն է։ Իրականում Նիկոլ Փաշինեանը Հայաստանին պատուհասած բոլոր խնդիրների այսբերգի գագաթն է։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Այս օրերին Հայաստանում ընթացող քաղաքական պայքարը ձեւակերպւում է՝ որպէս Նիկոլ Փաշինեանի դէմ պայքար։ Ընդդիմութիւնը հասարակութեանը ներկայացնում է, թէ բաւարար է, որպէսզի Նիկոլ Փաշինեանը հեռանայ կամ հեռացւի իշխանութիւնից, եւ բոլոր խնդիրները կը լուծւեն։ Բայց դա եթէ անգամ ճշմարտութիւն է, ապա լաւագոյն դէպքում կէս ճշմարտութիւնն է։ Իրականում Նիկոլ Փաշինեանը Հայաստանին պատուհասած բոլոր խնդիրների այսբերգի գագաթն է։

Այն ամէնը, ինչ Նիկոլ Փաշինեանն անում է Արցախի ու Հայաստանի հետ, չի անում միայնակ, ոչ էլ անգամ նեղ խմբակով կամ համախոհների փոքր թիմով։ Նիկոլ Փաշինեանի հակապետական գործունէութիւնը սպասարկում են հազարաւոր, գուցէ տասնեակ-հազարաւոր մարդիկ՝ սկսած նրա արտաքին քաղաքական արկածախնդրութիւնները ձեւակերպող դիւանագէտներից՝ մինչեւ դրանք դակելու պատրաստ Սահմանադրական դատարանի անդամներ, գործադիր իշխանութեան բոլոր մարմինների հազարաւոր աշխատակիցներից՝ մինչեւ խորհրդարանական կրկեսի տասնեակ մասնակիցներ ու դաշնամուր նւագող նախագահ, «փորձագիտական հանրութիւն» կոչւող հաւաքականութիւնից՝ մինչեւ ուժային համակարգի ներկայացուցիչներ՝ ոստիկաններ, զանազան գոյնի բերետաւորներ, անվտանգութեան կառոյցների աշխատակիցներ եւ զինւած ուժեր։

Ահա այս բոլոր համակարգերում աշխատում են մարդիկ՝ ՀՀ քաղաքացիներ, անուն-ազգանուն, տուն-տեղ, ընկերութիւն-շրջապատ ունեցող մարդիկ, որոնք հաշււում են հազարներով կամ տասնեակ-հազարներով։

Յայտնի չէ գոնէ մէկ եզակի դէպք, օրինակի համար՝ պիտանի մի ցուցանմուշ, որ այդ հազարաւորներից մէկն ազատման կամ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ դա հիմնաւորելով Նիկոլ Փաշինեանի հակապետական գործունէութեամբ, դրան չծառայելու կամքով։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինեան երեւոյթը միայն վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չէ, աւելի լայն իմաստով այդ երեւոյթը քաղցկեղային մետաստազի նման տարածւած է ողջ Հայաստանում, մարմնաւորւում է հազարաւոր անուն-ազգանուններով, որոնցից իւրաքանչիւրն իր տեղում, իր լիազօրութիւնների շրջանակներում սպասարկում է այն հակապետականութիւնը, որի արտայայտութիւնն է Նիկոլ Փաշինեանը։

Հայաստանի մեծագոյն խնդիրը, այդուհանդերձ, մարդու խնդիրն է՝ ամենապարզ, ամենահասարակ մարդու, աւելի ճիշտ՝ դրա բացակայութեան։ Երկիրը, որի պետական կառավարման համակարգը, դատական ու օրէնսդիր իշխանութիւնը, բանակն ու ոստիկանութիւնը լցւած է մարդկանցով, որոնք պատրաստ չեն յանուն սեփական պետութեան զրկւելու աշխատանքից ու աշխատավարձից, չի կարող զարգացման որեւէ հեռանկար ունենալ։

Բոլոր այդ մարդիկ, հազարաւորները կամ տասնեակ-հազարաւորները, Նիկոլ Փաշինեանի յանցակիցներն են՝ աւելի կամ պակաս չափով։

Նրանց գոյութիւնն ամենաշատը ձեռնտու է Նիկոլ Փաշինեանին, քանի որ դա օգնում է մենակ չլինել հայրենիքը վաճառելու կամ յանձնելու գործում։ Այդ գործարքի համար Նիկոլ Փաշինեանը պատրաստ է վճարել ու վճարում է՝ աշխատավարձով ու պարգեւավճարով, ընդհանուր առմամբ գրոշներ, որոնք, սակայն, ստացողների համար բաւարար են սեփական կեանքին նման խարան դաջելու դիմաց։

Հայաստանում հիմա կատարւում են հայրենավաճառութեան հազարաւոր գործարքներ, որոնց շահառուները պետական ու այլ համակարգերի աշխատակիցներն են, վճարողը՝ Նիկոլ Փաշինեանը, որն էլ իր հերթին՝ որեւէ մայրաքաղաքում ստորագրել կամ ստորագրելու է «մեծ գործարքը»՝ բնականաբար, ոչ թէ գրոշների, այլ միայն իրեն յայտնի վճարաչափի դիմաց։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Դախլի հակառակ կողմը
    Դախլի հակառակ կողմը

    Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

  • Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը
    Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը

    Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

  • «Փաշինեանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականութիւն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար յղի է լինելու ողբերգական հետեւանքներով». Թեւանեան
    «Փաշինեանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականութիւն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար յղի է լինելու ողբերգական հետեւանքներով». Թեւանեան

    Նիկոլ Փաշինեանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:

  • Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի
    Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի

    Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

  • Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւելու, որովհետեւ նա Փաշինեանի կամակատարն է
    Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւելու, որովհետեւ նա Փաշինեանի կամակատարն է

    168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը կոչ արեց չնեղանալ որեւէ միջազգային երաշխաւորից, կամ Կլաարից՝ իր նման ձեւակերպումների համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։