Հա

Քաղաքական

27/05/2022 - 19:44

«Նիկոլը կը հարւածի Իրանին, եթէ միջանցք բացւի. Թեհրանը չի՛ հանդուրժի դա». Արամ Շահնազարեան

Իրանը պաշտօնապէս յայտարարել է, որ իր համար յստակ կարմիր գիծ է տարածաշրջանում, այդ թւում՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիութիւնը, եւ չեն հանդուրժելու դրա որեւէփոփոխութիւն։ Եւ իզուր չէր, որ ամբողջ սահմանի երկայնքով Իրանը զօրավարժութիւններանցկացրեց։

«alikonline.ir»- Իրանը պաշտօնապէս յայտարարել է, որ իր համար յստակ կարմիր գիծ է տարածաշրջանում, այդ թւում՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիութիւնը, եւ չեն հանդուրժելու դրա որեւէ փոփոխութիւն։ Եւ իզուր չէր, որ ամբողջ սահմանի երկայնքով Իրանը զօրավարժութիւններ անցկացրեց։ Այս մասին «Փաստինֆօ»-ի եթերում ասել է Իրանի «Ալիք» օրաթերթի օնլայն տարբերակի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

Նրա դիտարկմամբ՝ Զանգեզուրի միջանցք բացելը ՀՀ իշխանութիւնների կողմից կը լինի հարւած Իրանի պետական շահերին եւ անվտանգութեանը, քանզի այդ կերպ կեանքի է կոչւում պանթիւրքական գաղափարը, եւ Իրանը շրջափակւում է հակաիրանական երկրներով։

Բանախօսն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական կեանքին, նշելով որ այո՛, Սփիւռքը ոտքի է կանգնել, անձամբ է մասնակցում ընդդիմութեան ակցիաներին, եւ, որ անպայման այս պայքարը յաղթանակելու է, քանզի հակառակ պարագայում, մենք կը կորցնենք մեր Հայրենիքն ու պետականութիւնը։

Յարակից լուրեր

  • «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը
    «Զիջենք, որ վերջանայ, փրկւենք» արատաւոր մտայնութիւնն ու մեր անելիքը

    Նման պայմաններում, «մեզ սպասւող ծանր, ցաւոտ լուծումների», «բոլոր լուծումների վատ լինելու», «բոլոր այդ վատ լուծումներից ամենաքիչ ցաւոտ լուծումն ընտրելու», «այլընտրանք չլինելու», մեզ դէմ տւած ցանկացած փաստաթուղթ ստորագրելու եւ «փրկւելու» մասին խօսակցութիւնները կեղծ դիսկուրս են, կործանարար մոլորութիւն, որոնց գայթակղութեանը ոչմի դէպքում չպէտք է տրւել։

  • Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին
    Իրանի փորձագիտական շրջանակները քննարկում են Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին

    Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը՝ ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ճանաչւած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:

    Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարւածութեան հարցը:

    Ի՞նչ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:

  • Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպէս սպառնալիք
    Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպէս սպառնալիք

    Հայաստանը պէտք է լինի Իրանի կողքին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ ձգտել են վերացնել Հայաստանը եւ ոչ մի մոտիւացիա չունեն հաշտւելու՝ վստահեցրել է Արամ Շահնազարեանը:

  • Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը
    Մեր իրականութիւնն ու Լիզբոնի պատգամը

    Աշխարհի ուշադրութիւնը Հայ Դատին սեւեռելու նպատակով, 1983 թւականի յուլիսի 27-ին «Հայ Յեղափոխական բանակի» հինգ անմահ մարտիկները՝ Վաչէ Տաղլեանը, Սեդրակ Աճեմեանը, Սիմոն Եահինեանը, Արա Քրջլեանը եւ Սարգիս Աբրահամեանը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում գրաւեցին Թուրքիայի դեսպանատունը։

  • ՀՀ իշխանութիւնները պառակտում են նաեւ սփիւռքը
    ՀՀ իշխանութիւնները պառակտում են նաեւ սփիւռքը

    Մայիսի 17-ին «Հրապարակ TV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Հաղորդման շրջանակներում քննարկւել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձութիւններն ու սփիւռքահայ մամուլում դրանց արտացոլումը, որը մեր ազգակիցներին հնարաւորութիւն է տալիս իրական պատկերացում կազմելու մայր հայրենիքում ծաւալւող քաղաքական եւ հասարակական գործընթացների մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։