Հա

Քաղաքական

31/05/2022 - 13:25

«Ադրբեջանական լրատւամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացւում է որպէս մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատւած». Տիգրան Աբրահամեան

Ադրբեջանական լրատւամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացւում է որպէս մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատւած։

«alikonline.ir» - Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Ադրբեջանական լրատւամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացւում է որպէս մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատւած։

Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։

Երբ մեր զինծառայողի զոհւելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնւել է վրանում, առհասարակ զօրքերի պահպանութեան այդ հատւածում զինծառայողները վրանում են ծառայութիւն կրում յիշեցի այս իշխանութիւնների հաւաստիացումները, որ առաջնագիծն ապահովւած է համապատասխան կացարաններով։

Եթէ նոյնիսկ վրան տեղադրւել է, ապա ինչ որոշումների հիման վրայ է այն տեղադրւել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատւածում։

Յիշէք ոստիկանութեանը յատկացւող մեծ խրախուսանքային բիւջէն, ոստիկանութեան զօրքերի Երեւանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնութիւնները եւ սահմանային հատւածում վրանային ու անպաշտպան հատւածները։

Սրանց համար ուժային համակարգը ունի մէկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանութիւնը թողնւած է Ադրբեջանի քմահաճոյքներին։

Յ.Գ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպէսզի զոհւած մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որեւէ ձեւով չվիրաւորեմ։ Իմ համար եւս ծանր պատկեր է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։