Հա

Քաղաքական

31/05/2022 - 15:10

Հայկական արբանեա՞կ թէ քարոզչական դոպինգ

Մայիս 26-ի կառավարութեան նիստում վարչապետը յայտարարեց, որ «Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանեակը»: Սոյն յայտարարութիւնը ցանկացած հայի համար ուրախութեան եւ հպարտութեան առիթ է հանդիսանում առաջին պահին, սակայն նկատի ունենալով «Փաշինեանական» գործօնի առկայութիւնը կամաց-կամաց խանդավառութեանը սկսեց փոխարինւել մի այլ յուսախաբութեան:

ԶԱՐԵՀ ԱՃԵՄԵԱՆ

 

Մայիս 26-ի կառավարութեան նիստում վարչապետը յայտարարեց, որ «Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանեակը»: Սոյն յայտարարութիւնը ցանկացած հայի համար ուրախութեան եւ հպարտութեան առիթ է հանդիսանում առաջին պահին, սակայն նկատի ունենալով «Փաշինեանական» գործօնի առկայութիւնը կամաց-կամաց խանդավառութեանը սկսեց փոխարինւել մի այլ յուսախաբութեան:

Իրողութիւնն այն է, որ բացի «Ազատութիւն», «Սիվիլնէթ» գործակալութիւնները եւ նրանց հետեւող լրատւամիջոցները, ոչ ոք լուրջի չառաւ վարչապետի յայտարարութիւնը:

Ընդդիմութեան լրատւամիջոցների կողմից լռութիւնը ընկալւեց իբրեւ քաղաքական հաշւարկներով երկրի յաջողութիւնները անտեսելու փորձ: Մի քանի օրւայ ընթացքում սակայն, ցանկացած կենսացիրն լուրի պէս սկսում են պարզւել հարցի իրական կողմերը:

Ահա թէ ինչ են փաստացի իրողութիւնները՝

1. Վարչապետի յայտարարութիւնը մնաց միմիայն կառավարութեան նիստի յայտարարութիւնների սահմաններում եւ վարչապետի կայքում: ՀՀ կառավարութիւնը իր կայքում ոչ միայն իբրեւ լուր չի անդրադարձել վարչապետի «այսքան կարեւոր» յայտարարութեանը, այլ նաեւ իր պաշտօնական յայտարարութիւնների բաժնում ոչ մի յայտարարութիւն չի կատարուել այդ կապակցութեամբ:

2. ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան պաշտօնական կայքում անգամ ոչ մի տեղեկատւութիւն չկայ արբանեակի մասին, մինչ վարչապետի համաձայն նախարարը ներկայ է եղել հրթիռի արձակման վայրում:

3. Նոյնն է պարագան ՀՀ ԱՄՆ դեսպանութեան կայքէջի վրայ, ուր ոչ մի յիշատակում չկայ Մակունցի հրթիռի արձակման վայրում ներկայ գտնւելու մասին, որի կապակցութեամբ նաեւ յայտարարեց վարչապետը կառավարութեան նիստում:

4. Իսկ Գիտութեան եւ… նախարարութեան կայքէջը մայիս 26-ի թւականով 17 լուրեր է հաղորդել, որոնցից ոչ մէկը չի վերաբերում Հայաստանի գիտատեխնոլոգիական բարձրագոյն նւաճումին, որն է սեփական արբանեակ ունենալը:

5. Համաձայն «Գուգըլ»-ի որոնման համակարգին երբ փնտրում ես Հայաստան եւ Արբանեակ բառերը անգլերէնով պարզւում է որ ոչ մի հեղինակութիւն ունեցող լրատւամիջոց մինչեւ անգամ փոքր կամ հեղինակութիւն չունեցող լրատւամիջոց որեւէ լրատւութիւն կամ ակնարկ չի կատարել «Հայկական արբանեակ»-ի մասին:

6. «Գուգըլ»-ի որոնման համակարգով նոյն անգլերէն բառերը որոնողների համար պարզւում է, որ հիմնականում միայն հետեւեալ լրատւամիջոցներն են, որոնք վարչապետի յայտարարութիւնը տարածել են իբրեւ լուր՝ «Ազատութիւն», «Սիվիլնէթ», «Ռադիօ ֆարդա» (Ազատութեան պարսկերէն ծրագիր), «Ասպարէզ» օրաթերթ, Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը, «Արմէնպրէս» եւ մի քանի այլ հայկական կայքեր, որոնք հիմնականում արտատպել են վերիններին:

7. «SpaceX»-ի կայքում ընկերութիւնը յայտարարել է, որ «Ֆալկոն-9» հրթիռը տիեզերք է հանել 59 ապարատներ, առանց նշելու Հայաստանի անունը:

8. Համաձայն Hetq.am կայքի ուսումնասիրութեան «այդ ապարատների թւում կան փոքր արբանեակներ, միկրոարբանեակներ, ուղեգծային տրանսպորտային միջոցներ եւ այլ օգտակար բեռ։ Spacenews.com-ն էլ գրել է, որ նշւած 59-ի մէջ իրենց ապարատներն ունեն տարբեր յայտնի ընկերութիւններ ու կազմակերպութիւններ՝ ամերիկեան ՆԱՍԱ-ն եւ «GeoOptics»-ը, որոնց համար փոքր արբանեակներ է արձակել նոյնպէս ամերիկեան «Terran Orbital»-ը, ինչպէս նաեւ ֆիննական «ICEEYE»-ը, արգենտինական «Satellogic»-ը եւ ամերիկեան «Spire»-ը, որոնց արբանեակներն ուղարկել է գերմանական «Exolaunch»-ը (59-ից 21-ը հէնց «Exolaunch»-ն է ուղարկել), արբանեակ է արձակել նաեւ ամերիկեան «HawkEye 360»-ը»։

9. «Հետք» կայքի ուսումնասիրութիւնից պարզւում է, որ Փաշինեանի յայտարարած Իսպանական «Satlantis» ընկերութեան յայտարարութեան մէջ եւս ոչ մի տեղեկատւութիւն չկայ Հայաստանի մասին: «Իսպանական ընկերութիւնն անդրադարձել է իր կողմից «Falcon 9»-ով արձակւած «Urdaneta» փոքր արբանեակին (CubeSat), որը Երկրի շուրջ պտտւելու է 530 կմ բարձրութեան վրայ։ Ըստ «Satlantis»-ի՝ «Urdaneta»-ն առաջին բասկեան արբանեակն է, որն ունակ է բարձր որակի (resolution: <2m) մուլտիսպեկտրալ լուսանկարներ ստանալ։ Հայաստանի արբանեակի մասին «Satlantis»-ը ոչինչ չի հաղորդել»։

10. Իսկ ո՞վ է վարչապետի նշած «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որ վարչապետի յայտարարութեան համաձայն իրականացրել է իսպանական ընկերութեան հետ համագործակցութիւնը: «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստեղծուել է 2017-ին։ Կարէն Կարապետեանի կառավարութիւնը որոշել էր նման ընկերութիւն հիմնել եւ բաժնետոմսերի կառավարումը վերապահել ՊՆ-ին։

11. Արբանեակի լուրը անմիջապէս կասկածի տակ դնողներից՝ փորձագէտ, լրագրող Նայիրի Յոխիկեանի կարծիքով՝ «չի բացառում, որ շաբաթներ անց կը պարզւի, որ տիեզերք թռածը ոչ թէ հայկական արբանեակ է, այլ որեւէ արբանեակի մէջ Հայաստանի համար նախատեսւած ծառայութիւն»։

12. Բիւրականի աստղադիտարանի տնօրէն Արեգ Միքայէլեանի կարծիքով արբանեակը հայկական կոչելու համար ամբողջ կառավարումը եւ տւեալների հասանելիութիւնը միմիայն Հայաստանը պէտք է ունենայ, որի մասին կասկածում է մասնագէտը-«Մեծ հաւանականութեամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ յայտարարութիւն է… Հաւանաբար, ես, իհարկէ, դեռ չպնդեմ, եկէք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպէս յանկարծ, մէկ էլ միանգամից պարզւի՝ Հայաստանը արբանեակ ունի»,- յայտարարել է Միքայէլեանը:

Նկատի ունենալով վարչապետի կողմից անցնող տարիներին բազմիցս հնչած սուտերը եւ դրանց բացայայտւելը, լուրջ կասկածներ է առաջանում վարչապետի ամենավերջին աղմկալի յայտարարութեան հաւաստիութեան շուրջ: «Հայկական արբանեակ»-ն էլ թւում է լինել ընդամէնը հերթական մի այլ բեմադրութիւն խեղդւող վարչապետի հաշւած օրերը քարոզչական դոպինգով մի քանի օր երկարաձգելու համար:


Oragark.com

 

Յարակից լուրեր

  • Սա ոչ այլ ինչ է քան պետականութեան անկում
    Սա ոչ այլ ինչ է քան պետականութեան անկում

    Արդէն գիտէինք, որ Հայաստանը ղեկավարւում է մի անձի միջոցով, որ նստած վարչապետի աթոռին իր սեփական քմահաճոյքին բաւարարութիւն տալու համար պատրաստ է առանց տատամսելու զիջել պետականութեան, երկրի, եւ ժողովրդի շահերը: Սակայն երբ անձնական բարդոյթներին յագուրդ տալու մոլուցքը հասնում է այն աստիճան, որ անձնական վրէժխնդրութեան համար, արգիլւում է հայի մուտքը Հայաստան, դա արդէն նոր անմակարդակութեան է հասցնում այս ապիկար իշխանութիւնների փոքրոգիութեան սահմանները:

  • Սա պարզունակութեան հետեւանք չէ
    Սա պարզունակութեան հետեւանք չէ

    Երբ իշխող ուժը երկրի ճգնաժամային օրերին սկսում է իրական կեանքի պահանջներից կտւած ու ամբողջութեամբ առաջնահերթութիւն չունեցող հարցեր առաջ քաշել, շատերի մօտ տպաւորութիւն է ստեղծում որ իշխանութիւնները անփորձ ու պարզունակ են: Ամէն օր երկրի հողերի մի մասը կորցնող, բանակ ունենալուց փաստօրէն զրկւած ու ԱԺ նիստերը կաթւածահար դարձած երկրի համար այլապէս ինչպէս պէտք է բացատրել ճաշարաններում աղամանի գործածութեան կամ նմանատիպ անկարեւոր հարցերի մասին օրէնքներ անցկացնելն ու գործադրութեան յանձնելը:

  • Սկսե՞լ է
    Սկսե՞լ է

    «Զարթիր լաօ» իմաստալից նշանաբանի կողքին այս օրերին շատ ենք հանդիպում նաեւ «սկսել է» նշանաբանին ու հարց է առաջանում արդեօք իրապէս «սկսե՞լ է»: Շատեր այս հարցը ուղղում են ընդիմութեան ղեկավարներին ու յատկապէս Դաշնակցութեանը իբրեւ այդ ընդիմութեան գաղափարական ողնաշարը: Իրապէս սկսե՞լ է, թէ սա եւս մի քանի ժամանակ անց կը մարի հայրենիքի փրկութեան շարժման պէս:

  • Ապրիլ 24ը եւ բոլշեւիկեան օրացոյցի վախճանը
    Ապրիլ 24ը եւ բոլշեւիկեան օրացոյցի վախճանը

    107 տարի առաջ իրագործուած անմարդկային ոճիրը դեռեւս մնում է անհատոյց եւ անպատիժ:

    Այսօր երբ ականատես ենք թէ ինչպէս մարդկային ոճիրները մէկը միւսի հետեւից կրկնւում ու անպատիժ են մնում թերեւս աւելի հասկանալի է դառնում թէ հարիւր տարի առաջ մեր ժողովրդին պատահածի համար ինչ գերմարդկային ու հաւաքական հսկայ ներդրում է պէտք որպէսզի դա եւս չթաղուի պատմութեան էջերում իբրեւ պատմական մի դէպք:

  • Համապատասխան հակազդեցութիւնը
    Համապատասխան հակազդեցութիւնը

    Դաշնակցութեան մայիս 23-ի կազմակերպած հանրահաւաքը Երեւանի Ազատութեան Հարապարակում մէկ անգամ եւս առիթ դարձաւ, որ հասարակական ցանցերի վրայ հակադաշնակցական մոլուծքով տառապողների յղումների լայն արշաւ վերսկսի: Արշաւ (որ սկսեց Հայաստանի քաղաքական նոր ղեկավարութեան ծնունդով եւ կամաց-կամաց գնում էր միանալու տասնամեակների հակադաշնակցական նմանատիպ արշաւներին ու պատմութեան գիրկն անցնելուն) դարձեալ սկսեգ ակտիւանալ հասարակական բոլոր ցանցերում եւ ի մասնաւորի Ֆէյսբուքեան յարթակի վրայ, այս անգամ անցնելով բարոյական նոր սհմաններ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։