Հա

Քաղաքական

01/06/2022 - 13:05

«Նա թուրքական շահին ծառայող, լաւ պարապացրած եւ հմուտ պետական դաւաճան է». Արթուր Ղազինեան

«Սրանք դեբիլ են, թէ՞ դաւաճան» գոյաբանական բնոյթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնութիւն:

Հասարակութեան մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դաւաճանութիւն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դաւաճանների դէմ:

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

««Սրանք դեբիլ են, թէ՞ դաւաճան» գոյաբանական բնոյթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնութիւն:

Հասարակութեան մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դաւաճանութիւն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դաւաճանների դէմ:

Իսկ միւս մասը կարծում է, թէ սրանք կատարեալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպւել են այս վիճակի հետ, տեղաւորւել են իշխանական համակարգում եւ օգտւում են դրա բարիքներից:

Իսկ որն է՞ իրականութիւնը:

Եթէ մինչեւ 2021թ.-ի յունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթէզը հիմնաւորելու համար, ապա դրանից յետոյ դա այլեւս անհնար է:

Ընտրութիւններից յետոյ՝ ստանալով «պողպատէ մանդատ», նիկոլ փաշինեանն անցաւ Արցախի եւ Հայաստանի վերաբերեալ անթաքոյց թուրքամէտ վարքագծի՝ բացայայտ յայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թէ տարածք է, այլ իրաւունք, մեր խնդիրն է երաշխաւորել Ղարաբաղի հայերի անվտանգութիւնը, Հայաստանի վերահսկողութեան տակ կան ադրբեջանական տարածքներ, Սեւ լճի 30%-ի համար կռիւ չենք անելու, սարի գլխին տարւայ կէսը ձիւն է, անկլաւների հարցը օրակարգում է, ու այսպէս շարունակ:

Համադրելով մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ նիկոլ փաշինեանի վարքագիծը, ընդունւած որոշումները, կատարած քայլերն ու արւած յայտարարութիւնները կարելի է գալ մէկ հաստատուն եզրակացութեան. նիկոլ փաշինեանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կրող դեբիլ լինել, նա շատ աւելի խորամանկ է, նենգ ու դաւադիր, քան կարող ենք պատկերացնել:

Նա թուրքական շահին ծառայող, լաւ պարապացրած եւ հմուտ պետական դաւաճան է...»։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։