Հա

Քաղաքական

01/06/2022 - 13:40

«Նրանց, ովքեր մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել, խորը հիասթափութիւն է սպասւում». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հերքում է տեղեկութիւնը, թէ առաջիկայում «Դիմադրութիւն» շարժումը յայտարարելու է թայմաութի մասին։

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը հերքում է տեղեկութիւնը, թէ առաջիկայում «Դիմադրութիւն» շարժումը յայտարարելու է թայմաութի մասին։

«Այդ տեղեկութիւնը իրականութեանը չի համապատասխանում, մենք դադարի որեւէ տարբերակ չենք քննարկում, որովհետեւ դրա պատճառը չկայ։ Հակառակը՝ մենք քննարկում ենք պայքարը ընդլայնելու տարբերակները եւ գնում ենք այդ ուղղութեամբ։ Կարծում եմ՝ անցած ժամանակահատւածում մեր գործողութիւններով որեւէ մէկին հիմք չենք տւել նման եզրակացութիւն անելու։ Հետեւաբար, բացառում ենք նման սցենարը, ու էն որ ասել ենք՝ յետ քայլ չկայ, նահանջ չկայ, այդ տրամաբանութեամբ գնում ենք առաջ, մնացածը խօսակցութիւններ են, որոնք պարբերաբար հրապարակ են նետւում։ Յունիսի 3-ը շատ կարեւոր օր է։ Բոլոր նրանց, ովքեր ակնկալիքներ ունեն կամ մտածում են, որ շարժումը կարող է դադար վերցնել կամ անկում ապրել, խորը հիասթափութիւն է սպասւում»,- News.am-ի հետ զրոյցում ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։