Հա

Քաղաքական

02/06/2022 - 10:25

Քայլերթ Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների մասնակցութեամբ

«Դիմադրութիւն» շարժումը երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ կապակցութեամբ երէկ, յունիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների քայլերթ էր կազմակերպել:

«Դիմադրութիւն» շարժումը երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ կապակցութեամբ երէկ, յունիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների քայլերթ էր կազմակերպել:

Երեխաների ձեռքին կային եռագոյն փուչիկներ, Հայաստանի եւ Արցախի դրօշներ:

Քայլերթի խորհուրդն էր՝ արժանապատիւ ապագայ անվտանգ հայրենիքում:

Երթը անցաւ Երեւանի կենտրոնական փողոցներով, ծնողները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրնց պայքարին յանուն վաղւայ սերունդների:

Հանրապետութեան հրապարակում, ՀՀ կառավարութեան շէնքի մօտ երթի մասնակիցները կանգ առան։ Շէնքի դիմաց երեխաները գունաւոր կաւիճներով նկարեցին Արցախի եւ ՀՀ դրօշները, ինչպէս նաեւ թողեցին՝ «Ես ուզում եմ հայ մնալ», «Արցախը հայկական է» եւ այլ բովանդակութեամբ գրառումներ:

Վերջում երեխաները երկինք բաց թողեցին եռագոյն փուչիկները:

Arfd.am 

 

Յարակից լուրեր

  • ««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան
    ««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան

    Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակւած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը։

  • «Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ
    «Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ

    Փողոցում առկայ լարւածութեան ֆոնին եւ կառավարման առկայ մոդելի պատճառով, երկրում ձեւաւորւում է նոր խոր ճգնաժամ։ Խօսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

  • Իշխանութիւնները անէանում են
    Իշխանութիւնները անէանում են

    Թերեւս քիչ չեն այն հայերը, որոնք չեն ընկալել, թէ ինչ ուղղութեամբ են ընթանում Հայաստանի գործող իշխանութիւնները, սակայն, Հայաստանում եւ Սփիւռքում օրէցօր աւելացող, իրավիճակի օրահասականութիւնը համաչափ գնահատող քաղաքացիների պայքարը կարող է վերածւել իրական եւ խորքային փոփոխութիւնների տանող գործընթացի:

  • «Դիմադրութիւն» շարժմանն աջակցող մտաւորականների թիւը հասել է 265-ի
    «Դիմադրութիւն» շարժմանն աջակցող մտաւորականների թիւը հասել է 265-ի

    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում ներկայացրել է հայրենի մտաւորականների կոչը եւ թարմացւած ցուցակը, որում ընդգրկւած են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագէտներ` նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, բժիշկներ, իրաւաբաններ, տնտեսագէտներ, ճարտարապետներ, պատմաբաններ, բանասէրներ...

  • «Այդ թղթի կտորը, որով ինքը համաձայնել է, դաւաճանութիւն է ազգի նկատմամբ»․ Շարժումը ԱԳՆ փոխանցեց ժողովրդի ուղերձը
    «Այդ թղթի կտորը, որով ինքը համաձայնել է, դաւաճանութիւն է ազգի նկատմամբ»․ Շարժումը ԱԳՆ փոխանցեց ժողովրդի ուղերձը

    «Դիմադրութիւն» շարժման շրջափակած՝ Արտգործնախարարութեան շէնք մտած ԱԺ ընդդիմադիր պատգամաւորներ Արթուր Խաչատրեանին, Աշոտ Սիմոնեանին, Քրիստինէ Վարդանեանին, Արամ Վարդեւանեանին, Աննա Գրիգորեանին, Թադէոս Աւետիսեանին եւ այլոց ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարեանը, ով ընդգրկւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի կազմում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։