Հա

Քաղաքական

02/06/2022 - 12:30

Ինչո՞ւ է չեղարկւել Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Փարիզի քաղաքապետի հետ. ում է փորձել չնեղացնել

168.am-ի հետ զրոյցում Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը յայտնեց, որ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18:00-ին նախատեսւած էր Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինեանի հետ, որից յետոյ 18:30-ին պաշտօնական ընթրիք պէտք է լինէր, որը, սակայն, վերջին պահին չեղարկւել է:

«alikonline.ir» - Մայիսի 26-ին պաշտօնական այցով Հայաստան էր ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Այցի շրջանակում մայիսի 28-ին Երեւանում նրան ընդունել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը, իսկ մայիսի 27-ին Գորիսում՝ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը:

Հայաստանյան իր այցի ընթացքում Փարիզի քաղաքապետն այցելել էր նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զոհերի յիշատակին:

Արցախի Հանրապետութեան նախագահի հետ Անն Իդալգոյի հանդիպումը առաջացրել էր ադրբեջանական կողմի վրդովմունքը, եւ Ադրբեջանի իշխանութիւնները երկրի արտգործնախարարութիւն էին կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։

Պաշտօնական հաղորդագրութեան համաձայն` դեսպանին ասւել է, որ այդ քայլը հակասում է Ֆրանսիայի օրէնսդրութեանը եւ երկրի միջազգային պարտաւորութիւններին, ինչպէս նաեւ վնասում է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի յարաբերութիւններին։

168.am-ի հետ զրոյցում Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը յայտնեց, որ շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18:00-ին նախատեսւած էր Փարիզի քաղաքապետի հանդիպումը Նիկոլ Փաշինեանի հետ, որից յետոյ 18:30-ին պաշտօնական ընթրիք պէտք է լինէր, որը, սակայն, վերջին պահին չեղարկւել է:

«Այն տեղի պիտի ունենար Սեւանում»,- շեշտեց Փափազեանը:

Ըստ Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահի, այս հանդիպման չեղարկումը մի քանի պատճառ կարող է ունենալ:

«Կա՛մ Ադրբեջանի ճնշման տակ Փաշինեանը մերժեց ընդունել Փարիզի քաղաքապետին, որպէսզի Ալիեւը չնեղւի, կա՛մ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի ազդեցութեամբ դա եղաւ, որովհետեւ երբ Սինանեանը յունւարին Ֆրանսիա էր եկել, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրութիւն չտւաւ: Իսկ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան էր եկել՝ յայտնելու իր զօրակցութիւնը ՀՀ-ին եւ Արցախին: Այսինքն, որեւէ խնդիր Փարիզի քաղաքապետը չստեղծեց, այլ ինքը՝ Փաշինեանը, ստեղծեց: Իհարկէ, սա չի կարող ազդել Հայաստան-Ֆրանսիա յարաբերութիւնների վրայ»,- ասաց Մուրադ Փափազեանը:

Նշենք, որ Մուրադ Փափազեանն այն ժամանակ յանձնակատարի այցը վտանգաւոր էր որակել՝ նշելով, որ այն Սփիւռքը պառակտելու նպատակ ունէր:

Յիշեցնենք նաեւ, որ 2021-ի հոկտեմբերին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում հրապարակել է ֆրանսիացի յայտնի փիլիսոփայ, գրող Բեռնար-Անրի Լեւիի՝ Le Point-ում հրապարակւած յօդւածը, որը կրում է «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը» խորագիրը։

«Լիովին համաձայն եմ` Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Իդալգոն։

Իսկ Մուրադ Փափազեանը, անդրադառնալով ֆրանսահայերի տրամադրութիւններին՝ ՀՀ-ում ընդդիմութեան սկսած պայքարի շուրջ, նշեց.

«Ոմանք հականիկոլ են, ոմանք՝ պրոնիկոլ: Բայց չեն ընդունում Փաշինեանի յայտարարութիւնները, որ Արցախը պէտք է լինի Ադրբեջանի կազմում: Չեն ընդունում Թուրքիայի հետ յարաբերութիւնների այս տեսակ կարգաւորումը: Չեն ընդունում, որ ՀՀ իշխանութիւնները շարունակում են իրենց սխալ քաղաքականութիւնը՝ փորձելով տապալել Սփիւռքը»,- եզրափակեց Փափազեանը:

Ի դէպ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի միւս համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանեանը, մեղմ ասած, կտրուկ չէ Փաշինեանի եւ նրա թիմի հանդէպ, չի հրաժարւում Փաշինեանի հետ հանդիպումներից: Անցած տարի «Հրապարակ»-ի հետ զրոյցում Թորանեանը բացայայտ ասել էր, որ ինքը եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը տարբեր կարծիքներ ունեն Փաշինեանի եւ Հայաստանում իրավիճակի վերաբերեալ:

 

Մարիամ Պետրոսեան

 

Յարակից լուրեր

  • «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am
    «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am

    Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։

  • «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին
    «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի:

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար
    ԱԱԾ-ն հիմքեր չի ունեցել Մուրադ Փափազեանի մուտքն արգելելու համար

    ՀՀ ԱԱԾ-ն որեւէ վարոյթ չի նախաձեռնել 2021 թւականի յունիսի 1-ին Ֆրանսիայում ընդդէմ Նիկոլ Փաշինեանի այցի կազմակերպւած բողոքի ակցիայի առնչութեամբ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

  • Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան
    Էմանուէլ Մակրոն, ի՞նչ է անում Ֆրանսիան

    Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Արցախում լարւածութեանը, ադրբեջանական սադրանքներին՝ կոչով դիմելով միջազգային հանրութեանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։