Հա

Քաղաքական

02/06/2022 - 13:00

Փողոցային դիւանագիտութեան անբարոյեական հետեւանքները․ Թէյավճարը՝ շւէյցարական բանկում

Հայաստանում հաստատւած քաղաքական ճգնաժամը գոյութիւն ունեցող բարոյականութեան ճգնաժամի պրակտիկ դրսեւորումն է։ Իսկ բարոյականութեան ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա յաղթահարման հնարաւորութիւնները գտնւում են սոսկ տեսական դաշտում։ Քաղաքականութիւնն ու բարոյականութիւնը գտնւում են դիալեկտիկական կապի մէջ։ Փիլիսոփայական առումով քաղաքականութիւնն ամենաբարոյական զբաղմունքներից մէկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կեանքն աւելի լաւը դարձնելն է։ 

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հայաստանում հաստատւած քաղաքական ճգնաժամը գոյութիւն ունեցող բարոյականութեան ճգնաժամի պրակտիկ դրսեւորումն է։ Իսկ բարոյականութեան ճգնաժամը երկրում այնքան խորն է, որ դրա յաղթահարման հնարաւորութիւնները գտնւում են սոսկ տեսական դաշտում։ Քաղաքականութիւնն ու բարոյականութիւնը գտնւում են դիալեկտիկական կապի մէջ։ Փիլիսոփայական առումով քաղաքականութիւնն ամենաբարոյական զբաղմունքներից մէկն է, քանի որ դրա նպատակը մարդկանց կեանքն աւելի լաւը դարձնելն է։ Գործնական հարթութիւնում, սակայն, քաղաքականութիւնը նոյնացւում է անբարոյականութեան հետ, քանի որ այդպիսին են այն դարձնում դրանով զբաղւողները։

Հայաստանում հաստատւած անբարոյականութեան ճգնաժամի աղբիւրը իշխանութիւնն է՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ։ 44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ, բարոյականութեան նշոյլ ունենալու պարագայում նա պէտք է հեռանար՝ առնւազն ներողութիւն խնդրելով ու ներում հայցելով։ Բայց նա չգնաց՝ նպաստելով բարոյականութեան ճգնաժամի խորացմանը։

Նիկոլ Փաշինեանն ինքը խոստովանել է, որ մեղաւոր է պատերազմի համար, ուղիղ տեքստով ասել է, որ կարող էր կայացնել որոշումներ, որոնց արդիւնքում պատերազմը կունենար նոյն ելքը, «իհարկէ, առանց զոհերի»։ Այսինքն՝ մարդը խոստովանել է սեփական հրէշաւոր մեղաւորութիւնը, բայց դրա համար պատասխանատւութիւն չի կրել։ Սա հանրային բարոյականութեանը հասցւած մեծագոյն վնաս է, քանի որ պահպանելով իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանը բոլորին ուղերձ է յղել այն մասին, որ կարելի է գործել յանցանքներ ու մնալ անպատիժ։

Հայաստանն այսօր ապրում է հէնց այդ՝ անպատժելիութեան համախտանիշով. բոլորը գիտեն, որ կարելի է գործել յանցանքներ ու մնալ անպատիժ։ Բոլորը գիտեն, որ կարելի է լինել անբարոյական։ Հանրային անբարոյականութիւնը շատ աւելի վտանգաւոր է ու կործանարար, քան կենցաղային անբարոյականութեան նոյնիսկ ամենազազրելի դէպքերը։ Առանց բարոյականութեան հասարակութիւնը կարմիր գծեր ու արգելակներ չունեցող մարդկանց հաւաքականութիւն է, որը յանուն այսրոպէական շահի պատրաստ է առանց բացառութեան ամէն ինչի։

Եւ «պողպատեայ մանդատը», որի մասին ամէն առիթով յիշատակում է Նիկոլ Փաշինեանը, իրականում անբարոյականութեան մանդատ է, քանի որ նրա իշխանութիւնն այն օգտագործում է ամէն գնով «խաղաղութիւն հաստատելու» համար՝ փողոցային անբարոյականի հանգոյն։ Կենցաղային ու համապետական անբարոյականութեան տարբերութիւնն այն է, որ առաջինը համարւում է պոռնկութիւնը, իսկ երկրորդը ներկայացւում է՝ որպէս «արտաքին քաղաքական կառուցողականութիւն»։

Բայց իրերի դրութիւնն անւանումներից չի փոխւում։ Ինչպէս որ չի փոխւում աշխարհի վերաբերմունքը. եւ փողոցում ծառայութիւններ մատուցողին, ե՛ւ համաշխարհային քաղաքականութեան միջանցքներում քաղաքական մարմնավաճառութեամբ զբաղւողներին վերաբերւում են նոյն կերպ՝ գուցէ այն տարբերութեամբ, որ երկրորդների թէյավճարը թողնում են շւէյցարական բանկի որեւէ հաշւեհամարին։

Հայաստանում հաստատւած քաղաքական ճգնաժամը խորքային առումով կարող է լուծւել միայն բարոյականութեան ճգնաժամի յաղթահարումից յետոյ։ Բայց դա գործնականում անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանութիւնը պատկանում է նրանց, ովքեր հանդիսանում են բարոյականութեան ճգնաժամի հիմնական աղբիւրը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Անբարոյական հետեւանքներով։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • Մինչեւ վերջին բունկերը
    Մինչեւ վերջին բունկերը

    Այս օրերին Արցախում ու Հայաստանում տեղի ունեցողը սարսափելի է ոչ միայն այն պատճառով, որ Ալիեւի պահանջով Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանին է յանձնում հայկական հերթական երեք գիւղերը, ինչը, իհարկէ, սարսափելի է առաջին հերթին այնտեղ բնակւող մարդկանց, երեխաների համար։ Բայց Փաշինեանն ու Ալիեւը սրանով լուծում են շատ աւելի երկարաժամկէտ ու վտանգաւոր խնդիրներ։

  • Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից
    Լիկւիդացիոն գներ՝ Նիկոլ Փաշինեանից, փաթեթաւորումը՝ արեւմտեան դեսպաններից

    Նիկոլ Փաշինեանը, ամենայնից զատ, իսկ գուցէ ամենից առաջ ստի վաճառական է։ Լաւ վաճառական։ Նա տարիներ, տասնամեակներ շարունակ լրագրողի, խմբագրի, ապա՝ ընդդիմադիրի դերերում հմտացել է՝ սուտը՝ որպէս ճշմարտութիւն, իրականը՝ որպէս կեղծ, կեղծը՝ որպէս բնօրինակ հրամցնելու գործում։ Նոյնը շարունակում է նաեւ պետութեան ղեկավարի կարգավիճակում։ Ճշմարտութեան տեղ մատուցւող նրա ստերն անսահմանօրէն շատ են, բայց դրանց թւում կան յատկապէս ու առանձնապէս այնպիսիք, որոնք ունեն համակարգաստեղծ նշանակութիւն եւ կենսական ազդեցութիւն են թողնում պետութեան ու հասարակութեան վրայ։

  • Նիկոլ Փաշինեանի ու նրա շահառուների հերթական աւանտիւրան
    Նիկոլ Փաշինեանի ու նրա շահառուների հերթական աւանտիւրան

    Հայաստանում կրկին թեւածում է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման։ Դատելով թեման շրջանառողների մերձիշխանական պատկանելութիւնից, այդ հարցը փորձում է քաղաքական օրակարգ բերել Նիկոլ Փաշինեանը։ Իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրութիւնները նա համարում է իր իշխանութիւնը երկարաձգելու ու աւելի ամրապնդելու հնարաւորութիւն։

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։