Հա

Քաղաքական

02/06/2022 - 14:00

««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան

Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակւած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը։

Սիրելի հայրենակիցներ,

«Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի։

Խորհրդարանական պետութեան ներկայացուցչական բարձրագոյն մարմնում՝ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրւայ իշխանութիւնը մերժում է ազգային եւ պետական շահերին առնչւող կարեւորագոյն հարցերի վերաբերեան կարմիր գծեր սահմանելը եւ դրանով իսկ մէկ անգամ եւս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետութեան եւ ժողովրդի հետ։

Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակւած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը։

Նրանց մեծամասնութեան համար այդ շանսը դեռ կայ։ Նրանք դեռ կարող են ազատւել երկիրը թշնամուն յանձնելու, պետականութիւնը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատւութիւնից։

Նրանք դեռ կարող են տարանջատւել Նիկոլից:

Սիրելի հայրենակիցներ,

Սա նեարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապէս պարտաւոր ենք ամուր լինել եւ շարունակել այս իշխանութիւնների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարեւոր օր է։

Յունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին կրկին պէտք է հաւաքւել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամաւորներին եւ ապա՝ կախւած խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր յաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի եւ հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում սեփական ընտրութիւնը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստւում ենք վաղւայ օրւան։ Մենք ճիշտ ընթացքի մէջ ենք։ Պայքարը պէտք է հասցնել յաղթական աւարտին։

Կը հանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչեւ վերջ։

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,

ԱԺ ընդդիմադիր փոխխօսնակ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։