Հա

Քաղաքական

02/06/2022 - 16:00

«Կենսական անհրաժեշտութիւն ենք համարում «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական յարաբերութիւնների կապակցութեամբ» ԱԺ յայտարարութեան ընդունումը». Իշխան Սաղաթելեան

15 կուսակցութիւններ զօրակցութիւն են յայտնում յայտարարութեան մէջ արտացոլւած սկզբունքներին եւ դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի եւ Հայոց պետականութեան լինելիութեան հարցում։

Սիրելի հայրենակիցներ,

15 կուսակցութիւններ զօրակցութիւն են յայտնում յայտարարութեան մէջ արտացոլւած սկզբունքներին եւ դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի եւ Հայոց պետականութեան լինելիութեան հարցում։

«Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կապակցութեամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցութիւնների յայտարարութեան վերաբերեալ

Մենք՝ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական ուժերս,

Հաստատելով, որ.

- գործող իշխանութիւնների կողմից երկրում որդեգրւած հակասահմանադրական ընթացքը փաստացի մենիշխանութեան է տարել երկիրը,

- խորհրդարանական պետութեան ներկայացուցչական բարձրագոյն մարմնում՝ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, քաղաքական մեծամասնութեան կողմից մերժւում են ազգային-պետական շահերին առնչւող կարեւորագոյն քննարկումներն ու որոշումների կայացումը,

- գնալով խորանում են Հայաստանի պետականութեանն ու ազգային անվտանգութեանն ուղղւած սպառնալիքները, անտեսւում են Հայ ժողովրդի կենսական շահերը՝ երկիրը կանգնեցնելով պետականութեան կազմաքանդման շեմին,

կենսական անհրաժեշտութիւն ենք համարոււմ «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական յարաբերութիւնների կապակցութեամբ» ԱԺ յայտարարութեան ընդունումը:

Զօրակցում ենք յայտարարութեան մէջ արտացոլւած սկզբունքներին եւ դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի եւ Հայոց պետականութեան լինելիութեան հարցում:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միաւորումներին ու անհատներին համախմբւել սոյն յայտարարութեան սկզբունքների եւ Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:

/Յայտարարութիւնը բաց է միանալու համար/։

Յայտարարութեանը միացել են հետեւեալ կուսակցութիւնները՝

1. «5165 շարժում» կուսակցութիւն

2. «Ազատութիւն» կուսակցութիւն

3. «Ազգային անվտանգութիւն» կուսակցութիւն

4. «Ազգային համաձայնութիւն» կուսակցութիւն

5. ԱԻՄ կուսակցութիւն

6. «Երկիր Ծիրանի» կուսակցութիւն

7․ «Զարթօնք» ազգային քրիստոնեական կուսակցութիւն

8. «Ժառանգութիւն» կուսակցութիւն

9. «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցութիւն

10. «Համերաշխութիւն» կուսակցութիւն

11. Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն

12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միութիւն» կուսակցութիւն

13. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միութիւն» կուսակցութիւն

14․ Ռեֆորմիստների կուսակցութիւն
15․ «Սահմանադրական իրաւունք միութիւն» կուսակցութիւն

 

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,

ԱԺ ընդդիմադիր փոխխօսնակ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։