Հա

Քաղաքական

04/06/2022 - 09:20

«Ոստիկանութիւնը հասարակական կարգի պահպանութիւնը խառնում է «քուչի խփոցու» հետ». Տիգրան Աբրահամեան

«alikonlie.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ոստիկանութիւնը հասարակական կարգի պահպանութիւն ձեւակերպումն ակնյայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։

Ոստիկանութեան առանձին ծառայողներ «ռազբոռկէք», «լաւ տղու բազառներ» եւ «խուժան կռւի» ցուցանմուշներ են։

Ասում ես՝ ինչի էք մարդկանց քրֆում, հարւածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։

Սրանց իրենց պարտականութիւններն ով է՞ հրահանգաւորում, ի՞նչ օրէնսդրութեամբ են առաջնորդում։ Համատարած տգիտութիւն, բթամտութիւն, քառակուսի դէմքեր, ովքեր համազգեստ կրելու իրաւունք չունեն։

Ոստիկանութեան տարբեր խմբեր՝ որպէս բութ գործիք, լարել էին մարդկանց վրայ։

Իրավիճակն այնպէս էր վերահսկողութիւնից դուրս եկել, որ ոստիկանութեան աշխատակիցների մի մասը հաւաքի վայրից քաշքշելով իրենց գործընկերներին էր հանում, բերաններն էին փակում, որ քֆուր չհնչեցնեին։

Յատուկ միջոցներ կիրառողը(ները) ակնյայտօրէն չէին տիրապետում իրենց ամրակցւած միջոցին։

Դա աւելի շատ փորձարկում էր, որի առաջին կրակից տուժեցին կառավարական ամառանոցի առաջին շարքում կանգնած ոստիկանները։

Մի խօսքով, նիկոլական սցենար՝ ոստիկանութեանը ժողովրդի դէմ հանելու եւ մարդկանց արդար պահանջները արեամբ խեղդելու ուղղութեամբ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։