Հա

Քաղաքական

04/06/2022 - 09:25

«Արցախը բանակցութիւններից դուրս է թողել հէնց Նիկոլ Փաշինեանը»․ Արմէն Ռուստամեան

Արմէն Ռուստամեանի խօսքով՝ մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պէտք է հասկանան նաեւ, որ այդ ճանապարհից խուսափելու ելքն այս իշխանութիւնների հեռացումն է։

«alikonline.ir» - Ենթադրելի է, որ Բրիւսէլում նախանշւել է մի ընթացք, որին համապատասխան քայլեր են կատարւում կապւած սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ. երէկ՝ յունիսի 3-ին, Ազգային ժողովում՝ ընդդիմութեան հրաւիրած արտահերթի նիստի տապալումից յետոյ, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

«Նիկոլ Փաշինեանն ասաց՝ առաջիկայ օրերին պէտք է լինեն սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ, եղան։ Խաղաղութեան պայմանագրի շուրջ կարծում եմ՝ կը լինի առաջիկայ օրերին։ Առաջիկայ հանդիպումը նախատեսւած է յուլիս-օգոստոս ամիսներին։ Շատ հաւանական է, որ յուլիս-օգոստոս ամիսներին այս ամէնն ամփոփւի, եւ մեզ նորից փաստի առջեւ կանգնեցնեն»,- ասաց Ռուստամեանը։

Արմէն Ռուստամեանի խօսքով՝ մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պէտք է հասկանան նաեւ, որ այդ ճանապարհից խուսափելու ելքն այս իշխանութիւնների հեռացումն է։

«Ո՞ւմ համար պարզ չէ, որ եթէ Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, Արցախում հայ չի մնայ։ Ինքնորոշման իրաւունքը կատարւում է Արցախի ժողովրդի միջոցով, եւ իրենց տեսակէտն այստեղ հնարաւոր չէ անտեսել։ Արցախը գնացել է ինքնորոշման ճանապարհով, որի առաջին հանգրւանն անկախությունն էր, ինչից յետոյ Արցախը կորոշէր միանալ, թէ չմիանալ։ Չի կարելի թռնել այդ հանգրւանից, որովհետեւ ամբողջ անցած ճանապարհը դու դարձնում ես անիմաստ։ Հայաստանն այսօր որեւէ դիրքորոշում, կարմիր գիծ չի ներկայացնում։ Բոլորն իրենց շահերն են հետապնդում, աշխարհաքաղաքական վերադասաւորումներ են լինում, իսկ Հայաստանը յայտնւել է մի վիճակում, երբ քամին որ ուղղութեամբ փչի, կը գնայ»,- ընդգծեց Արմէն Ռուստամեանը։

Արմէն Ռուստամեանի խօսքով՝ անվիճելի փաստ է, որ Արցախը բանակցութիւններից դուրս է թողել Նիկոլ Փաշինդանը։

«Դուք տեսե՞լ էք Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի ստորագրութիւնը, որտեղ Արցախը չկայ։ Մադրիդեան սկզբունքները չեն աւարտւել փաստաթղթով։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինեանը, սա փաստ է»,- ասաց Արմէն Ռուստամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։