Հա

Քաղաքական

04/06/2022 - 09:30

«Փաշինեանն այսօր հերթական անգամ պատերազմ յայտարարեց սեփական ժողովրդին». Իշխան Սաղաթելեան

Կապիտուլեանտին թւում էր, որ ուժ կիրառի, յատուկ միջոցնոր, բռնութեան ենթարկի ժողվորդին, մարդկանց թիւը նւազելու է․ մի հատ ձեր շուրջը նայէք ու իւրաքանչիւրդ ձեր կողքինով հպարտացէք, որ հայ ազգը ծնկի չի գալու. երէկւայ հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը։

«alikonline.ir» - Կապիտուլեանտին թւում էր, որ ուժ կիրառի, յատուկ միջոցնոր, բռնութեան ենթարկի ժողվորդին, մարդկանց թիւը նւազելու է․ մի հատ ձեր շուրջը նայէք ու իւրաքանչիւրդ ձեր կողքինով հպարտացէք, որ հայ ազգը ծնկի չի գալու. երէկւայ հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը։

Նա ներկայացրեց օրւայ ընթացքում տեղի ունեցածը ու ասաց, որ իրենք վստահ էին, որ ՔՊ-ականները չեն գալու ԱԺ եւ դիրքորոշում չեն յայտնելու Արցախի մասին, քանի որ դաւաճան են, բայց իրենց այս ամէնն արեցին, որ տանը նստած մարդկանց համար եւս սա պարզ լինի։

«Այո՛, այսօր ջրբաժան է․ ջրբաժան է նրանց միջեւ, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականութիւն, հայրենիք։ Պարզ՝ ուզում են հայ մնան, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գան։ Սա ջրբաժան է»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Իշխան Սաղաթելեանը նաեւ յայտարարեց, որ ոստիկանութիւնը իրավիճակին չի տիրապետում, ոստիկանութեանը ղեկավարում է ոչ թէ ոստիկանապետը, այլ ինչ-որ օլիգարխներ։ Նա նշեց, որ ոստիկանութիւնը այսօր վարչապետի հրահանգով դիմել է սադրանքի։

«Այսօրւայ փաստը ցոյց տւեց, որ իրենք այլեւս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք, որ ճիշտ ուղու վրայ ենք»,- ասաց նա՝ յաւելելով, որ այս իշխանութիւններին հեռացնելու համար անելու են ամէն ինչ։ «Ակնյայտ է, որ դաւաճանը ցնցումների մէջ է, պատրաստ է տարբեր սադրանքների, իսկ մենք տեղի չենք տալու»,- ընդգծեց նա։

Առաջիկայ անելիքի մասին․

Սաղաթելեանը կոչ արեց որքան հնարաւոր է շատ մնալ Ֆրանսիայի հրապարակում․ գնալ, հանգստանալ ու էլի յետ գալ հէնց այսօր։ Երկու խմբակցութեան պատգամաւորները լինելու են հրապարակում․ «Եկէք, որ ցոյց տանք՝ ինչքան պինդ ենք, ինչքան վճռական ենք ու ինչքան ուժ կիրառէք՝ այնքան շատանալու ենք»։

Վաղը ժամը 19։00 Ֆրանսիայի հրապարակում հանրահաւաք։

Պայքարն անկասելի է՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր

  • Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ
    Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մէկ անգամ եւս փաստեց, որ չնայած բոլոր դժւարութիւններին եւ զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրաւունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:

  • Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ
    Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ

    Հայաստանը նոր քաղբանտարկեալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկեանը, ում նկատմամբ յունւարի 13-ին 2 ամսով կալանաւորման ապօրինի որոշում է կայացւել։

  • Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանութիւնը ընդդիմադիրներին էլ մանդատից կը զրկի
    Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանութիւնը ընդդիմադիրներին էլ մանդատից կը զրկի

    Այն իշխանութիւնը, ով մեզ զրկել է մեր հայրենիքի մի մասից, ում գործունէութեան արդիւնքում շուրջ հինգ հազար հայ մարդ զրկւել է կեանքից, այն իշխանութիւնը, ով սպառնալիք է մեր երկրի անվտանգութեանը, այն իշխանութիւնը, ով կալանաւորում է ընտրւած համայքի ղեկավարներին, շրջափակում դատարանները, համակարգից հեռացնում իրենց պատւէր չկատարող դատաւորներին, բնական է, որ փորձելու է նաեւ մանդատից զրկել ընդդիմադիր պատգամաւորներին. «24News»-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից իրեն պատգամաւորական մանդատից զրկելու թեմային։

  • «Իրաւապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դաւաճան իշխանութեան ձեռքին». Սաղաթելեան
    «Իրաւապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դաւաճան իշխանութեան ձեռքին». Սաղաթելեան

    ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

  • Հայաստանից մեկնել էի կարեւոր գործի պատճառով
    Հայաստանից մեկնել էի կարեւոր գործի պատճառով

    Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ որոշ լրատւական կայքերում տեղեկութիւններ էին տարածւում, թէ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմաւորել։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։