Հա

Քաղաքական

04/06/2022 - 15:20

«Այս իշխանութիւնը խուլիգանական վարքագծի տէր է». Արծւիկ Մինասեան

Քաղաքական առումով երէկ իշխանութիւնը ցոյց տւեց իր խուժանական կերպարը, ակնյայտ որեւէ քաղաքական վարքագիծ, կամ ժողովրդավարութեանը բնորոշ վարքագիծ իշխանութիւնը ցոյց չտւեց, ուղիղ հակառակը, ինքը ցոյց տւեց, որ ինքը ընդհանրապէս քաղաքական չի, ինքը խուլիգանական վարքագծի տէր իշխանութիւն է:

«alikonline.ir» - Քաղաքական առումով երէկ իշխանութիւնը ցոյց տւեց իր խուժանական կերպարը, ակնյայտ որեւէ քաղաքական վարքագիծ, կամ ժողովրդավարութեանը բնորոշ վարքագիծ իշխանութիւնը ցոյց չտւեց, ուղիղ հակառակը, ինքը ցոյց տւեց, որ ինքը ընդհանրապէս քաղաքական չի, ինքը խուլիգանական վարքագծի տէր իշխանութիւն է: Այս մասին այսօր` յունիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

«Իրաւական ոռումով մօտաւորապէս արդէն 50 դրւագում շատ պարզ երեւում է, թէ ինչպէս են ոստիկանական աշխատակիցը կամ ոստիկանական համազգեստում քողարկւած յանցագործը կիրառում բռնութիւն` ակնյայտ առողջութեան վնաս պատճառելով, նոյնիսկ կեանքին վտանգ սպառնացող կոնկրետ գործողութիւն: Ոստիկանական զօրքերը, որոնք ի սկզբանէ իրաւունք չունեն խաղաղ, առանց զէնքի մասնակցութեան հաւաքների մասնակցութեան, խախտւել է ի սկզբանէ: Այն որ մենք տեսնում ենք դիմակաւորւած կամ համազգեստ չունեցող անձանց ակնյայտ գործողութիւնները ոստիկանական զօրքերի կողմից կամ նրանց օժանդակելու նպատակով, կոնկրետ յանցագործութեան հետեւանքներ եւ դէպքեր են: Այս պահին մենք ունենք հսկայական թւով անձինք` այդ թւում քաղաքացիներ եւ ոստիկականական աշխատակիցներ, որոնց պատճառւել է միջին եւ ծանր չափի վնասներ, որոնց թիւ 1 պատասխանատուն եւ մեղաւորը այն անձինք են, ովքեր հրանագներ են իջեցրել այս ուժերի կողմից խաղաղ երթը ջարդելու ուղղութեամբ, ընդ որում ոստիկանութեան ներկայացուցիչները վնասւածքներ են ստաել այդ նոյն ոստիկանութեան գործողութիւնների հետեւանքով, ինչը բերել է յաւելեալ ագրեսիա ոստիկանական այ ուժերի կողմից ընդդէմ ակցիայի մասնակիցների»,- ասաց նա:

Մինասեանը նշեց, որ ոստիկանութիւնը սահմանափակում չդնելով մեծերի, անչափահասների նկատմամբ շատ բիրտ կերպով է գործողութիւններ իրականացրել եւ դրա համար պէտք է պատասխան տան:

«Այդ սադրանքներից յետոյ քաղաքացիների թիւը Ֆրանսիայի հրապարակում բազմապատկւեց, նրանք չեն գիտակցում, որ չի կարելի այդ ճանապարհով վախեցնել ժողովրդին»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

  • Սփիւռքին օտարացնել Հայաստանից, ոչ ոքի չի յաջողւելու
    Սփիւռքին օտարացնել Հայաստանից, ոչ ոքի չի յաջողւելու

    Իշխանութիւնները երէկ արգելել են ՀՀ մուտք գործել ՀՅԴ Հոլանդիայի ԵՄ անդամ Սիւնէ Աբրահամեանին: Վերջինս հանդէս է եկել տեսաուղերձով, որտեղ պատմում է, որ ինքն արդէն 24 ժամ է, ինչ գտնւում է Երեւանի «Զւարթնոց» օդանաւակայանում, նրա ձեռքից վերցրել են անձնագիրը, այնուհետեւ առանց որեւէ պատճառաբանութեան արգելել՝ մուտք գործել Հայաստան: Հայաստան մուտք գործել արգելել են նաեւ Նիդերլանդների Հայ Դատի գրասենեակի ղեկավար Մասիս Աբրահամեանին, ով 23-ամեայ Սիւնէ Աբրահամեանի հայրն է: Hraparak.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

  • «Ընդդիմութեան` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձեւակերպում է». Արծւիկ Մինասեան
    «Ընդդիմութեան` ԱԺ գնալ-չգնալու հարցն արհեստական ձեւակերպում է». Արծւիկ Մինասեան

    Ընդդիմութիւնը սեպտեմբերին կը գնա՞յ խորհրդարան, թէ՞ ոչ։ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց, որ այս թեման շեղում է իրենց հիմնական խնդրից` Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը, պետականութիւնը փրկելու հարցից։

  • «Գագիկ Ջհանգիրեանի խօսքերը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն են». Արծւիկ Մինասեան
    «Գագիկ Ջհանգիրեանի խօսքերը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն են». Արծւիկ Մինասեան

    Ակնյայտ է, որ Ջհանգիրեանի յայտարարութիւնը իշխանութեան զաւթման ուղիղ յայտարարութիւն է, աւելին` հայհոյախառն արտայայտութիւններով ուղիղ ասում է, որ կատարում է մէկ մարդու ցուցում` Նիկոլ Փաշինեանի, եւ դատական իշխանութիւնը զաւթւում է քաղաքական իշխանութեան եւ նրա կամակատարների կողմից. երէկ՝ «Դիմադրութիւն» շարժման բողոքի երթի ժամանակ «Երկիր մեդիա»-ի լրագրողին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:

  • «31 անձ կալանաւորւած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով»․ Արծւիկ Մինասեան
    «31 անձ կալանաւորւած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով»․ Արծւիկ Մինասեան

    «Դիմադրութիւն» շարժմանը մասնակցած բազմաթիւ քաղաքացիներ են կալանաւորւել։ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը շեշտում է՝ ապօրինի, շինծու գործերով։ Այս պահի դրութեամբ շուրջ 31 անձ կալանաւորւած է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրէական գործերով՝ վկայից կասկածեալ, կասկածեալից մեղադրեալ կարգավիճակով։

  • «Իշխանափոխութիւն միանշանակ լինելու է». Արծւիկ Մինասեան
    «Իշխանափոխութիւն միանշանակ լինելու է». Արծւիկ Մինասեան

    «Դիմադրութիւն» շարժումը ապակենտրոն եւ ցանցային պայքարի միջոցով մեծացնելու է գաղափարական եւ քարոզչական աշխատանքների դերը, որպէսզի պայքարի դուրս եկած ցանկացած քաղաքացի հասկանայ, թէ յանուն ինչպիսի Հայաստանի է պայքարում: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։