Հա

Քաղաքական

06/06/2022 - 11:45

«Միեւնոյն է՝ քո փչացած նռնակների վնգստոցից մեր կամքը չի նւաղում, եւ մենք էլի եկանք». Լիլիթ Գալստեան

Մենք չենք կարող կորցնել այն, ինչը մեր էութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր գոյութեան իմաստը։

Իսկ դու չկաս։ Ոստիկանին սարքել ես դահիճ, իսկ դու չկաս։ Քո փոխարէն վահանն ու մահակն են, ժամկէտանց նռնակը, սողացող անգրագէտ, անհայրենիք ու անսուրբ մի մանկուրտ, որն արձակում է նռնակը, ժամկէտանց յատուկ միջոցը՝ գիտենալով, որ առջեւում կանգնած ժողովրդի մէջ իր քոյրը, որդին, հարեւանը կամ սիրած աղջիկը կարող են լինել։

Մենք էլի եկանք, մենք էլի շատ էինք, գուցէեւ՝ աւելի շատ։ Բայց կարեւորը մեր աչքերի վճռականութիւնն է, համոզումը, պայքարի արդարութիւնը։

Այդ համոզումը պետութիւն ունենալու պաշտամունքից է սնւում, թեւ առնում մեր տրորւած ու գետնատարած արժանապատւութիւնը վերականգնելու անխուսափելիութիւնից։

Այլապէս ապրել չի լինի. քամւած, փսորած, անգոյ, անել ճանապարհներում, ինքնասպան ատելութեան ճիրաններում հերիք հիւծես մեզ ու երկիրը։ Մենք ուզում են ուղղել մեր բեկւած ողնաշարը, գտնել մեր իսկական կերպը, ուզում ենք արժանի լինել մեր նահատակներին։ Պարզապէս ուզում ենք հանգիստ խղճով նայել մեր երեխէքի աչքերին։

Մենք չենք կարող կորցնել այն, ինչը մեր էութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր գոյութեան իմաստը։

Իսկ դու չկաս։ Ոստիկանին սարքել ես դահիճ, իսկ դու չկաս։ Քո փոխարէն վահանն ու մահակն են, ժամկէտանց նռնակը, սողացող անգրագէտ, անհայրենիք ու անսուրբ մի մանկուրտ, որն արձակում է նռնակը, ժամկէտանց յատուկ միջոցը՝ գիտենալով, որ առջեւում կանգնած ժողովրդի մէջ իր քոյրը, որդին, հարեւանը կամ սիրած աղջիկը կարող են լինել։

Դու չես սիրում քո ժողովրդին, դու ոչինչ չես սիրում, դու սիրել չգիտես, դու շիդար ես, ու քո կոյր ատելութիւնը յանձնարարել ես կուրացած ու տգէտ մի յանձկատարի, որը կարող է ձեռնաշղթայւած ՀՀ քաղաքացուն ոստիկանական բաժանմունքում գետնին գցել ու ոհմակով յարձակւել։

Բայց միեւնոյն է՝ քո վահանների կապարէ սառնութիւնից մեր սէրը չի սառչում, քո մահակների վայնասունից մեր արդար ձայնը չի խլանում, քո փչացած նռնակների վնգստոցից մեր կամքը չի նւաղում, քո սապոգների բիրտ հարւածներից մեր երթը չի ընկրկում, քո բռունցքներից մեր համոզումը չի նահանջում։ Մերը լոյսն է, ԼՈՅՍ-ը...

Իսկ դու չկաս, քո փոխարէն հաւաքական գորշ մի բան է, խառը մի զանգւած՝ ոստիկան պայմանական անունով։

Մերը երկիրն է, մերը պատիւն է, մերը յաւերժականն է։

Յ.Գ. Երէկ (յունիսի 4-ին, Խմբ.), երբ Դեմիրճեան փողոցում ոստիկանական յարձակումից մէկ վայրկեան առաջ յայտնւել է վահանների բազմաշար պատի ու ժողովրդի արանքում, հայեացքս որսած սաղաւարտի տակից միայն աչքերը բացայայտող մի ոստիկան ու սրտացաւ ձայնով ասաց,- շուտ, շուտ հեռացէք եկն. Գալստեան, հիմա ճզմելու ենք ձեզ...

Ու գուժեցին մահակների միահամուռ հարւածները վահաններին... Թմբկահարւող այս գուժկան շաչիւնն ամէն անգամ ինձ յիշեցնում է Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Այն գրւել է ֆաշիստների կողմից պաշարւած Լենինգրադում, իսկ մենք ՏԱՆՆ ենք մեր ՏԱՆԸ։

Այսօր (յունիսի 5-ին, Խմբ.) մենք էլի այնտեղ էինք, մեր երթն էլի լուսաւոր էր, մարդիկ սիրուն էին, չյոգնող, չընկրկող, ձիգ, համոզւած։

Յ.Գ. Այսօր, ՁՊՎ-ում գտնւող մեր բոլոր ձերբակալւածները մէկ բան էին ասում՝ նահանջել չկայ... 

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

  • Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը
    Հիմա մեր հաւաքական խնդիրն է Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայաթափման կանխումը

    Կառավարութեան երէկւայ (օգոստոսի 4-ի, Խմբ.) նիստում, ըստ էութեան, մեր հաւաքական պարտութեան խորհրդանիշը, մեղաւորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց յանցագործութեան մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիւանագիտական իմպոտենտութեան, ազգային եւ պետական շահերը պաշտպանելու յանցաւոր անունակութեան մասին։

  • Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...
    Դժւար չէ պատկերացնել, թէ ում է ձեռնտու Սփիւռքի օտարացումը, հայրենազրկումը...

    Ու թիրախում բացայայտօրէն Դաշնակցութիւնն է՝ ազգային կազմակերպւած այն ուժը, որը 132 տարի գործել է «Ամէն բանից վեր Հայրենիք» համոզումով ու նւիրումով։ Քաղաքական ուժ, որը շարքային կուսակցութիւն չէ, այլ Սփիւռքը՝ մեր ազգային հարստութիւնը, տասնամեակներ շարունակ կենսունակ ու կազմակերպւած դարձրած ուժ։

  • «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան
    «Ճեղքել, ճեղքել, ճեղքել ինքնութեան ճգնաժամի պատը». Լիլիթ Գալստեան

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը գրում է.

  • Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ
    Երեւանս՝ իմ ափսոս քաղաք․ փնթի ու անխնամ

    Գուցէ փորձէի տրամաբանութիւն գտնել եւ հասկանալ երեւանցիներին առաւօտեան նոյն ժամին արթնացնելու եւ ժամը մէկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մէջ։ Գուցէ․․․, եթէ Երեւանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպւածութիւնն ունենար, եթէ սովետական շչակով գործարանային թաղամասերում բանւորական հերթափոխերը մէկը միւսին յաջորդէին կամ Վիեննայի պէս յարմարաւէտ քաղաք ճանաչւէր Երեւանը։

  • Մտածելու լրջագոյն իրողութիւններ
    Մտածելու լրջագոյն իրողութիւններ

    Թուրքական լոբբինգը բացայայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիւ հանդիպումներ են տեղի ունենում սփիւռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արւում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփիւռքի դասական կառոյցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանին ՀՀ-ում անցանկալի անձ յայտարարելը այս հանգրւանի արարներից մէկն է...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։