Հա

Քաղաքական

06/06/2022 - 14:05

«Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

Յունիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝ «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով։

«alikonline.ir» - Յունիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել քննարկում՝ «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» թեմայով։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Արամ Վարդեւանեանը, Թադէոս Աւետիսեանը եւ Արթուր Խաչատրեանը։

Մեզ մօտ նկատւում է նահանջ ժողովրդավարութիւնից, որը տանում է դէպի բռնապետութիւն. քննարկման ժամանակ ասել է Արամ Վարդեւանեանը։

Պատգամաւորը նաեւ նշել է, թէ ինչով է դա արտայայտւում. «Սկսած այն պահից, երբ դատական իշխանութիւնը մեզ մօտ վերածւում է ոչ թէ անկախ մարմնի, այլ մարմնի, որը սպասարկում է օրւայ իշխանութեան, գործադիր իշխանութեան կամքը, մեզ մօտ արձանագրւում է այդպիսի նահանջ ժողովրդավարութեան տեսանկիւնից։ Ասել, որ նախկինում նման խնդիր չկար, ես նման պնդում չեմ անի, որովհետեւ այդ խնդիրը եղել է նաեւ նախկինում։ Մենք եթէ դատական համակարգի վերաբերեալ ընդհանուր գնահատական տանք, դա այն է, որ դատական համակարգը զարգացել է էւոլիւցիոն ճանապարհով, բայց բաւարար չի զարգացել»։

Ըստ Թադէոս Աւետիսեանի՝ 4 տարի առաջ իշխանութիւնները ժողովրդին խոստանում էին ամէն ինչ. աղքատին ասում էին` վերացնելու ենք աղքատութիւնը, միջին խաւին ասում էին, որ դու աւելի լաւ ես ապրելու, ասում էին` երջանկութիւն ենք բերելու ընտանիքներին, գործազրկութիւնը կրճատելու ենք անհամեմատ, նպաստից տանելու ենք աշխատանք։

«Ես կարծում եմ, որ ժողովրդավարութեան հիմքը բարեկեցութիւնն է, բացառւած է, որ աղքատ, վատ ապրող սոցիալական բեռի տակ կքած քաղաքացին, որը կազմում է ազգաբնակչութեան 50 տոկոսից աւելին, այդ երկրում ունենայ ժողովրդավարութիւն, անվտանգութիւն եւ կայուն զարգացում»:

Նրա խօսքով` քաղաքական դրդապատճառներից ելնելով իշխանութիւնը բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռը վերցրին եւ դրեցին ցածր եկամուտ ունեցողների վրայ` աւելի խորացնելով այդ մարդկանց խնդիրը:

Արթուր Խաչատրեանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի մօտեցումը միաջզգային յարաբերութիւններին. «Նա յայտարարում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թէ ինչ որոշում է ուզում, նա ասում էր, որ իրեն ընտրել է Արցախի ժողովուրդը։ Նա փորձում էր բոյկոտել, ձախողել բանակցային գործընթացը։ Երբ բանակցութիւնները ձախողւում են, պատերազմ է սկսւում։ Նա գիտակցաբար կամ անգիտակցաբար ձախողեց բանակցութիւնները։ Նա հակամարտութեան գնաց միջազգային հանրոյթի դէմ, նա լրիւ փչացրեց յարաբերութիւնները Ռուսաստանի, ՀԱՊԿ անդամ երկրների հետ»,- նշել է պատգամաւորը։

Այլեւս առաջընթաց չկայ նաեւ Եւրոպայի հետ յարաբերութիւններում՝ ինստիտուցիոնալ տեսանկիւնից, իսկ ԱՄՆ-ը դեռեւս երբեք Հայաստանին այդքան քիչ արտաքին աջակցութիւն չի ցուցաբերել, որքան հիմա։ Բացի այդ, փչացել են յարաբերութիւններն Իրանի հետ։

«Պետութիւնն այսօր կանգնած է կործանման եզրին»,- ասել է Արթուր Խաչատրեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։