Հա

Քաղաքական

06/06/2022 - 14:30

«Այսօրւայ արմենակները. շուտով կը բացայայտեմ բոլորին». Աւետիք Իշխանեան

2018թ. ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ, որոշ ժամանակ անց, երբ քննադատում էի յեղափոխական իշխանութեան գործելաոճը, նախկին քաղհասարակութեան գործընկերներս ինձ յորդորում էին, մօտաւորապէս այսպէս. «Սպասենք, այժմ չարժէ խիստ քննադատել, թողնենք աշխատեն»։

«alikonline.ir» - Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«2018թ. ստի եւ կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ, որոշ ժամանակ անց, երբ քննադատում էի յեղափոխական իշխանութեան գործելաոճը, նախկին քաղհասարակութեան գործընկերներս ինձ յորդորում էին, մօտաւորապէս այսպէս. «Սպասենք, այժմ չարժէ խիստ քննադատել, թողնենք աշխատեն»։

Որոշակի կասկածներ այս ամէնը յարուցում էր, բայց մտածում էի, թէ նրանք այո՛ տեսնելով բոլոր անօրինականութիւնները, այնուամենայնիւ որոշակի յոյսեր են փայփայում, ինչպէս նաեւ խուսափում են ընդունել իրենց սխալները, որ աջակցել են յեղափոխութեանը։

Սակայն, ժամանակն ամէն ինչ բացայայտեց։ Հետագայ տարիներին այդ անձինք շարունակեցին «չնկատել» բացայայտ անօրինականութիւնները, կոռուպցիան։ Նրանք «ըմբռնումով» մօտեցան պատերազմի պարտութեանը, հազարաւոր զոհերին, Արցախի եւ Հայաստանի տարածքների կորստին։ Նրանք «ազատ, արդար» ներկայացրեցին 2021թ. ընտրութիւն կոչւած ֆարսը։

Այս վերջին օրերին նոյնպէս նրանք «չեն նկատում» ոստիկանների բարբարոսութիւնները եւ «գործ են տալիս» ցուցարարների մասին, կողմ են «Զանգեզուրի միջանցքին»։

Այժմ միանգամայն պարզ է նրանց եւ նախկին եւ ներկայ պահւածքը։

Նրանք այսօրւայ արմենակղարագեօզեաններն են։

«Կարաեւը 1919 յուլիսի 19-ին Շուշիից է գրել նամակը... Այդ նոյն նամակի շարունակութեան մէջ գրում է, որ մօտ օրերս Գորիս կը ժամանի Արմենակ Ղարագեօզեանը: Ասում է՝ նա ուշանում է փողի պատճառով. «Մինչեւ չստանայ 22 միլիոն ռուբլի, չի մեկնի… Հարստանալու լաւ ժամանակ է, ինչո՞ւ չօգտւի դրանից: Նա խոստանում է 7 օրւայ ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Չենք կասկածում, որ շուտով մեզ կուրախացնէք Ղափանը Ադրբեջանին միացնելու լուրով։ 

Եթէ չունէք ուժ, ապա ունէք փող: Ինչո՞ւ էք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով մի ինչ-որ Աժդահ (Նժդեհին նկատի ունի-Է.Մ.) փաշայի գոյութեամբ: Ձեռք առէք օրհնւած միջոցներ: Այն ո՞ր հային երեք միլիոն ռուբլի տաս, որ չբերի այդ մարդու (Նժդեհի) գլուխը: Եթէ փողի կարիք ունէք՝ հեռագրէք, կուղարկենք… Ողջոյնով Ասադ Կարաեւ»:

Յ.Գ. Այլեւս դիմանալու չի, շուտով անուն առ անուն կը բացայայտեմ բոլորին»։

 

Յարակից լուրեր

  • «Այն, ինչ կատարւել եւ կատարւում է Արցախում, ինձ համար անսպասելի էր». Աւետիք Իշխանեան
    «Այն, ինչ կատարւել եւ կատարւում է Արցախում, ինձ համար անսպասելի էր». Աւետիք Իշխանեան

    Այն ինչ կատարւել եւ կատարւում է, յատկապէս, շեշտում եմ՝ յատկապէս Արցախում, անկեծօրէն եմ ասում, ինձ համար անսպասելի էր եւ է։ Փաստօրէն, արցախցիները խայտառակ պարտութիւնից յետոյ հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞...

  • «Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասէր», մահաբեր պացիենտ»․ Աւետիք Իշխանեան
    «Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասէր», մահաբեր պացիենտ»․ Աւետիք Իշխանեան

    Ժամանակ առ ժամանակ որոշում եմ չանդրադառնալ քպ-ական ողորմելիների բարբաջանքներին։ Սակայն, այդ ողորմելիները շարունակում են իրենց, նոյնպէս ողորմելի քարոզչութիւնը եւ նրանց սատարող լրատւամիջոցները դրանք տարածում են։ Այնպէս որ, ստիպւած եմ նորից անդրադառնալ դրանց «մտքի գոհարներին»։ Արսէն Թորոսեան անունով մի ողորմելի քպ-ական հերթական ապուշութիւն է դուրս տւել՝ պատերազմի եւ խաղաղութեան, կեանքի եւ մահւան մասին։ Այս տխմարը հայոց յաղթանակները ծաղրանքով չակերտների մէջ է դնում, փաստօրէն յաղթանակին հակադրելով խաղաղութիւնը։

  • «Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան
    «Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան

    Վերջին տարիներին այնքան դաւաճանական խօսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակութիւնը։ Բայց կարդալով անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչւած Արմէն Գրիգորեանի հարցազրոյցը, հերթական անգամ ... ոչ այնքան զարմացայ, որքան ինձ համակեց հայ լինելու ամօթի զգացումը։ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչեցեալը, ծնւած լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։

  • Նախկինները
    Նախկինները

    Հայ հասարակութիւնը, այդ թւում՝ շատ մտաւորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դէմքի խելոք, մտահոգ, համոզւած արտայայտութեամբ բացատրում են, թէ ինչու 2020թ․ նոյեմբերի  9-ի նւաստացուցիչ պարտութիւնից յետոյ ժողովուրդը չմիաւորւեց եւ չհեռացրեց պարտութեան պատասխանատու իշխանութեանը։ Կարելի է պնդել,  որ նրանց միակ  փաստարկն այն է, որ եւ «Հայրենիքի փրկութեան», եւ «Դիմադրութեան» շարժումները գլխաւորում էին նախկինները․ «Ա՛յ, եթէ նոր քաղաքական ուժեր լինէին․․․ նախկիններն իրենց ներկայութեամբ խանգարում են նոր ուժերի ի յայտ գալուն, եւ այլն»։ Առաջին հայացքից թւում է, թէ փաստարկները տրամաբանական են։ Բայց փորձենք յետհայեացք նետել անկախ Հայաստանի ողջ քաղաքական կեանքին։

  • «Արժեզրկում». Աւետիք Իշխանեան
    «Արժեզրկում». Աւետիք Իշխանեան

    Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Սահմանադրութեան կեղծ տօնի առիթով, բռնապետիկը գեներալական կոչումներ է շնորհել իրեն հաւատարիմ ծառայող, իրականում՝ հակապետական գործիչներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։