Հա

Քաղաքական

07/06/2022 - 13:10

«Դիմադրութեան» շարժման երթը դէպի Եւրոմիութեան գրասենեակ

Ֆրանսիայի հրապարակից այսօր, յունիսի 7-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման երթը։

Երթի կանգառը Եւրոմիութեան գրասենեակն էր, որտեղ փաստերով ներկայացւելու էին այն բոլոր բռնութիւնները, որոնք այս օրերին տեղի են ունեցել։

«alikonline.ir» - Ֆրանսիայի հրապարակից այսօր, յունիսի 7-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման երթը։

Երթի կանգառը Եւրոմիութեան գրասենեակն էր, որտեղ փաստերով ներկայացւելու էին այն բոլոր բռնութիւնները, որոնք այս օրերին տեղի են ունեցել։

Շարժման մասնակիցները ԵՄ դեսպանից պահանջում են պատշաճ գնահատական տալ ոստիկանութեան ապօրինութիւններին եւ բռնութիւններին:

Նրանց ձեռքին կային անգլերէն գրութիւններով պաստառներ՝ «Բացէ՛ք ձեր աչքերը», «Դատապարտէք բռնութիւնը»։

«Դիմադրութիւն» շարժման երթը մօտեցաւ Եւրոմիութեան գրասենեակին։

«Նիկոլ դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դաւաճան, հեռացի՛ր» վանկարկեցին քաղաքացիները։

ԵՄ գրասենեակի շէնքի դիմաց կենտրոնացած էին ոստիկանական ուժեր։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը ընթերցեց գրութիւնը, որը պէտք է փոխանցւէր ԵՄ դեսպանին.

«Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են. յուլիսի 3-ին Պռօշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատւածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառւել է ապօրինի եւ անհամաչափ ուժ եւ յատուկ միջոցներ, այն է՝ «Սւիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ եւ ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտէին, այլ պարտաւոր էին օժանդակել խաղաղ հաւաքի անցկացմանը։

Լուսաձայնային նռնակների կիրառումը իրականացւել է առանց նախնական զգուշացման, որի հետեւանքով խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանակներում, այդ թւում՝ կանանց ու տարեցների մօտ, առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասւածքներ։ Մարմնական վնասւածքներ են ստացել նաեւ ընդդիմադիր պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութիւն» շարժման մասնակից կուսակցութիւնների ներկայացուցիչներ»։

Գրութեան մէջ նաեւ նշւում էր, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման հետեւանքով, իսկ որոշ տեղեկութիւններով՝ կիրառւած լուսաձայնային նռնակները եղել են ժամկէտանց։

Ոստիկանութեան մի շարք ծառայողներ օրէնքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։

Բիրտ եւ անհամաչափ ուժ է կիրառւել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։

Արամ Վարդեւանեանն ասաց՝ գրութիւնը կը փոխանցւի ակնկալիքով, որ ԵՄ դեսպանի կողմից կը լինի պատշաճ արձագանգ։

Նշենք, որ այսօր օրւայ ընթացքում տեղի կունենան անհնազանդութեան ակցիաներ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։