Հա

Քաղաքական

07/06/2022 - 14:10

Գրական-մշակութային օրեր՝ Արցախում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը տեղեկացնում է, որ ս. թ. յունիսի 26-ից յուլիսի 2-ը Ստեփանակերտում եւ շրջաններում կը լինեն գրական օրեր, որոնք կուղեկցւեն մշակութային միջոցառումներով։ 

«alikonline.ir» - Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը տեղեկացնում է, որ ս. թ. յունիսի 26-ից յուլիսի 2-ը Ստեփանակերտում եւ շրջաններում կը լինեն գրական օրեր, որոնք կուղեկցւեն մշակութային միջոցառումներով։ Նախաձեռնութեան շրջանակներում կը կազմակերպւեն գրական մրցոյթներ, գրական երեկոներ, ասմունքի մրցոյթ, ցուցահանդէսներ ու համերգներ, Արցախի արդի գրականութեան վերաբերեալ զրոյցներ, հանդիպումներ, դասախօսութիւններ։

Ինչպէս «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը, նախաձեռնութեան գաղափարը գրող Սերգէյ Սաֆարեանինն է, համագործակցում են ԱՀ ԿԳՄՍ նախարարութեան, Ստեփանակերտի քաղաքապետարանի, ՀՀ եւ ԱՀ գրողների միութիւնների հետ:

Յաւելենք, որ Համազգայինի Արցախի գրասենեակը գրական ստեղծագործական մրցոյթ է յայտարարել, որի արդիւնքները կամփոփւեն գրական-մշակութային օրերի ընթացքում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։