Հա

Քաղաքական

07/06/2022 - 14:15

«Սադրանք եղել է ոստիկանութեան կողմից»․ Արթուր Խաչատրեան

«Որեւէ պարագայում որեւէ շէնք մտնելու ցանկութիւն երբեք չի եղել»,- «Ազատութեան» «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ընթացքում անդրադառնալով կառավարական ամառանոցի մօտ օրեր առաջ տեղի ունեցած միջադէպին՝ յայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - «Որեւէ պարագայում որեւէ շէնք մտնելու ցանկութիւն երբեք չի եղել»,- «Ազատութեան» «Ֆէյսբուքեան ասուլիս» հաղորդման ընթացքում անդրադառնալով կառավարական ամառանոցի մօտ օրեր առաջ տեղի ունեցած միջադէպին՝ յայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Ուրբաթ օրը ոստիկաններն ու ցուցարարներն ընդհարւեցին, երբ ընդդիմութեան առաջնորդներից Իշխան Սաղաթելեանը Արցախի հարցով տապալւած արտահերթ նիստից յետոյ յայտարարեց, որ իրենք պէտք է շարժւեն Ազգային ժողով։ Մինչ այդ ընդդիմադիրները եղել էին կառավարութեան շէնքի մօտ, ապա շարժւել դէպի կառավարական առանձնատներ։ Սաղաթելեանը այստեղ ոստիկաններին կոչ արեց՝ բացել յարակից Դեմիրճեան փողոցը, ցոյցի մասնակից կանանց, աղջիկներին էլ՝ մի կողմ գնալ։

Անդրադառնալով այն հարցին, որ իշխանութիւնն ու ընդդիմութիւնը միմեանց են մեղադրում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների համար, Խաչատրեանը նշեց՝ իր համար շատ զարմանալի է, որ ասում են՝ տուժողների մեծ մասը ոստիկաններ են:

«Յաջորդ առաւօտեան պրոֆեսոր Չարչեանը պատգամաւոր եւ ես այցելեցինք որոշ հիւանդանոցներ, խօսեցինք նաեւ բժշկական անձնակազմի հետ, եւ ամէն տեղ մեծամասնութիւնը եղել են քաղաքացիական անձինք: Այն անձինք, ովքեր վնասւել են, բայց կեանքին վտանգ սպառնացող չի, ինչպէս այն երիտասարդը, որը պառկած է Հերացու հիւանդանոցում եւ ծանր վիրահատութիւն է արել, որովհետեւ ոստիկանն իրեն սադիստ թուրքի նման է պահել, շատերին ուղղակի քաղաքացիները փախցրել են ոստիկաններից, որովհետեւ հերոս ոստիկանները չէին նայում՝ այնտեղ վիրաւոր մարդ ընկած է, թէ չէ, դա ֆիքսենք երկրորդը: Եւ երրորդը՝ չմոռանանք, որ ոստիկանները երբ կրակեցին լուսաձայնային նռնակները, առաջին նռնակը պայթեց հէնց ոստիկանների ոտքի վրայ, իրենց մօտ, այսինքն իրենք իրար վրայ են կրակել: Դա բոլորն են տեսել, որ ոստիկանների վրայ կրակեցին ոստիկանները, դիտաւորեալ են արել, իհարկէ»,- նշեց նա:

Ընդդիմադիր պատգամաւորն ասաց, որ իրենք սադրելու նպատակ չունէին. «Ինչո՞ւ պէտք է սադրէինք»:

«Իշխանն ասաց՝ բացէք, Դեմիրճեանով գնում ենք Ազգային ժողով, յետոյ պէտք է շարունակէինք ներքեւ դէպի Ֆրանսիայի հրապարակ: Գնալ Ազգային ժողովի շէնքի մէջ իմաստ չունի, որովհետեւ եթէ ուզէինք, էդ շէնք մուտք անելու փորձ կարւէր աւելի շուտ, ժամը 8-8:30, երբ շէնքում մարդ չկայ, գնաս ի՞նչ անես, որեւէ պարագայում որեւէ շէնք մտնելու ցանկութիւն երբեք չի եղել»,- ներկայացրեց Խաչատրեանը:

Նա պնդեց, որ ցուցարարների կողմից չի եղել սադրանք, այլ «ոստիկանութեան կողմից է եղել»:

«Սադրանքը եղաւ ոստիկանների կողմից, որպէսզի ուժ կիրառեն եւ մարդկանց ցրեն, չգիտեմ ով է քար գցել առաջինը, բայց գիտեմ, որ ցուցարարների մէջ քաղաքացիական համազգեստով բազմաթիւ ոստիկաններ կային»,- ընդգծեց Խաչատրեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։