Հա

Քաղաքական

09/06/2022 - 10:20

«Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնւում Սփիւռքի գործերով Փաշինեանի յանձնակատար Զարեհ Սինանեանը։ Համացանցում տեսանիւթեր են հրապարակւել, թէ ինչպէս է Գլենդէլում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալւել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրօշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դաւաճան», «Զարեհ դաւաճան»։

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնւում Սփիւռքի գործերով Փաշինեանի յանձնակատար Զարեհ Սինանեանը։ Համացանցում տեսանիւթեր են հրապարակւել, թէ ինչպէս է Գլենդէլում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալւել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրօշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դաւաճան», «Զարեհ դաւաճան»։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, Զարեհ Սինանեանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել, կամ գոնէ խոստումներ ստանալը։ Սակայն, մեր աղբիւրների փոխանցմամբ, տապալւել են նաեւ այս նպատակով հանդիպումները։ Զարեհ Սինանեանը թէ՛ անհատական, թէ՛ խմբային հանդիպումներ է ունեցել գործարարների հետ՝ Հայաստան որոշ ներդրում բերելու համար։ Ցանկացած գումարի ներդրման խոստում փորձել է կորզել՝ ոչ միայն արդիւնք ցոյց տալու համար, այլեւ ներկայացնելու, թէ իբր Հայաստանի իշխանութիւնը սփիւռքում ունի վստահութիւն։

Սակայն, մեր տեղեկութիւններով, սփիւռքի ներկայացուցիչները կտրականապէս մերժել են։ Մեծ մասը պարզապէս ասել է, որ չեն վստահում Հայաստանի իշխանութեանը եւ մանաւանդ Համահայկական հիմնադրամին փոխանցւած գումարների մեծ մասի՝ 107 մլն դոլարի՝ բիւջէ փոխանցելուց եւ, ըստ իրենց, «փոշիացնելուց» յետոյ չեն պատրաստւում որեւէ բան անել։

Բացի այդ, սփիւռքի ներկայացուցիչները նշել են, որ մեծ դժգոհութիւն ունեն Հայաստանի իշխանութեան գործունէութեան վերաբերեալ, եւ ասել են, որ գումար կը փոխանցեն միայն Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ։ Որոշները, որոնք ունեն դրական վերաբերմունք անձամբ Սինանեանի նկատմամբ, նրան ուղիղ են ասել, որ ներդրումներ կանեն միայն այն պարագայում, երբ «ապազգային» Նիկոլ Փաշինեանը հեռանայ։

Ընդ որում, Զարեհ Սինանեանին կոչ են արել իրենց խօսքերը անպայման փոխանցել Նիկոլ Փաշինեանին։ Ի դէպ, մեր աղբիւրները փոխանցում են, որ Լոս Անջելէսի գործարարներն այս ամենի հետ յանձնակատարին շատ պարզ բացատրել են, թէ ինչու պէտք է Հայաստանում ազգային ուժեր ղեկավարեն, ու նշել, թէ իրենց ներդրումներն ինչ ուղղւածութիւն կունենան»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։